Yerevan, 08.March.2026,
00
:
00
BREAKING


Արցախի կառավարությունը քննարկել է գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգի մշակման հարցը

POLITICS

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ ԱԺ-ի մի խումբ պատգամավորների, գյուղատնտեսության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների, շրջվարչակազմերի ղեկավարների, հանրապետության գյուղոլորտի պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգ մշակելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կառավարության ղեկավարը, գյուղատնտեսությունը ներկայացնելով որպես ՀՆԱ-ի ձևավորման կարևորագույն ճյուղերից մեկը, ներկաներին մանրամասն ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը՝ հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում բազմաթիվ գործիքների օգտագործումն ու զարգացած երկրների փորձը: Ա. Հարությունյանի խոսքով՝ բնագավառի կարևոր ուղղություններից մեկի՝ երկրագործության զարգացումը պետք է սկսել հողերի արդյունավետ կիրառումից: 
«Սեփականաշնորհված գյուղամերձ հողերը, անհրաժեշտության դեպքում, պետք է ենթավարձակալության պայմանագրով և ցնքաշրջանառության պարտադիր պայմանի կիրառմամբ տրամադրել այն հողօգտագործողներին, ովքեր պատրաստ են հողը մշակել ագրոպայմաններին համապատասխան: Հենց նրանք, դրամաշնորհի տեսքով, կստանան պետական աջակցություն: Հողօգտագործողները պետք է հաշվի առնեն, որ այսուհետ կառավարությունն աստիճանաբար նվազեցնելու է հացահատիկային մշակաբույսերի գների ձևավորման գործում պետական միջամտության չափը՝ ժամանակի ընթացքում այն թողնելով շուկայի կարգավորմանը: Ուստի, ժամանակն է , որ անցնենք աշխարհում ընդունված արդի մեթոդների՝ ցանքաշրջանառության ու պարարտանյութերÕ « կիրառմանը՝ հետ կանգնելով գլխավորապես ցորենի մշակումից: Այդ ճանապարհին մենք օգտագործելու ենք աջակցության նոր գործիքակազմ և միայնակ չենք թողնելու հողամշակին»,- ասել է Ա. Հարությունյանը: 

Վարչապետն անդրադարձել է նաև բանջարաբոստանային և այգեգործության բնագավառների զարգացման ուղիներին՝ առաջարկելով հիմնական շեշտը դնել նոր տեխնոլոգիաների կիրառման վրա: Ա. Հարությունյանը, այդ տեսանկյունից, կարևորել է ոռոգման արդի համակարգերի ներդրումը, ինչի համար արդեն պետական դրամաշնորհներ են տրամադրվում հողօգտագործողներին:
Կառավարության ղեկավարն իր դիտարկումներն է ներկայացրել նաև անասնապահության ու մեղվաբուծության զարգացման վերաբերյալ՝ առաջարկելով խթանիչ ու աջակցող միջոցներ կիրառել՝ առանց միջամտելու վերջնական արտադրանքի գի ձևավորմանը:
Մշակվող հայեցակարգի վերաբերյալ վարչապետի ելույթից հետո, խորհրդակցության մասնակիցների միջև ծավալվել է քննարկում, հնչեցվել են տարբեր առաջարկություններ:
Խորհրդակցության ավարտին, ամփոփելով հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները, Ա. Հարությունյանը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է մշակել գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգ՝ ընթացիկ քննարկումներ ու խորհրդակցություններ ունենալով թե՛ բնագավառի մասնագետների, թե՛ գործարարների հետ:

Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card