Հետաքրքիր փաստեր արյան խմբի հետ կապված
LIFEԸստ արյան խմբի կարելի է շատ ինֆորմացիա տալ տվյալ մարդու մասին:
1. Արյան առաջին խումբ
Տվյալ խումբը համարվում է հնագույններից: Արյան տվյալ խումբ ունեցող մարդիկ, ըստ սովորության, շատ աշխատանք են վերցնում, բայց ցավոք ոչ մեկ ավարտին չեն հասցնում: Բայց նրանք հեշտությամբ գտնում են այն մարդկանց, ովքեր պատրաստ են իրենց փոխարեն ավարտի հասցնել աշխատանքը: Մեծ մասը տվյալ մարդկանց շատ շարժունակ են, ակտիվ: Արյան առաջին խումբ ունեցող տղամարդկանց կարելի է ներկայացնել մեկ բառով՝ Կազանովա: Իսկ կանայք՝ շատ խանդոտ են և նրանց տղամարդիկ պետք է միշտ ապացուցեն իրենց հավատարիմ լինելու մասին:
2. Արյան երկրորդ խումբ
Տվյալ մարդիկ գաղտնի առաջնորդներ են: Երկրորդ խումբ ունեցող մարդկանց հաճախ հարցնում են խորհուրդներ, տվյալ մարդիկ ծնված են ընկերություն անելու համար: Պետք է ընտրեն հետևյալ մասնագիտությունները՝ բժիշկ, ադմինիստրատոր, ուսուցիչ: Տվյալ մարդկանց մոտ ըստ տվյալների հաճախ խնդիրներ են առաջանում սրտի և տեսողության հետ: Երկրորդ խումբ ունեցող տղամարդիկ ամաչկոտ են և նրանք հավատարիմ են լինում իրենց կնոջը մինչև վերջ: Իսկ կանայք՝ շատ հոգատար են, հավատարիմ և ավելի լավ կյանքի ընկեր հնարավոր չէ գտնել:
3. Արյան երրորդ խումբ
Տվյալ մարդիկ պետք է ընտրեն ոսկերչի, տնտեսագետի, վիրաբույժի մասնագիտությունները: Հաճախ խնդիրներ են ունենում ստամոքսի հետ: Արյան երրորդ խումբ ունեցող տղամարդիկ ըստ սովորության լինում են կարծես Դոն Ժուան: Նրանք լուրջ հարաբերությունների պատրաստ չեն: Իսկ կանայք՝ հավատարիմ են, բայց սիրում են լինել առաջնորդ հարաբերությունների մեջ:
4. Արյան չորրորդ խումբ
Տվյալ արյան խումբ ունեցողները պետք է ընտրեն գիտնականի մասնագիտությունը: Կարող են ունենալ հոդերի հետ կապված խնդիրներ: Արյան չորրորդ խումբ ունեցող տղամարդիկ կարծես մագնիս լինեն կանանց համար: Այսպիսի տղամարդիկ գեղեցիկ կերպով են խնամում կանանց: Իսկ կանայք՝ շատ գրավիչ են, սեքսուալ, միշտ տղամարդկանց ուշադրության կենտրոնում են լինում:



