Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Համատեղելիությունը` ըստ աչքերի գույնի (թեստ)

LIFE

Մեծ սե՞ր, թե՞ ակնթարթային կիրք: Պարզվում է, որ աչքերի գույնով կարելի է որոշել, թե որքանո՞վ եք դուք համատեղելի: Ընդրեք ձեր և ձեր զուգընկերոջ աչքերի գույնը, և արդյունքը զարմացնող կլինի:

600x580

1. Շականակագույն- շականակագույն (կրակ-կրակ)

Դուք հեշտ եք հասկանում միմյանց, սակայն երբեմն բարդ է լինում միասին լինելը: Ձեզանից յուրաքանչյուրը հաճախ է վերմակը փորձում քաշել իր կողմը: Մշտապես նախանձում եք մյուսի հաջողությանը: Հաճախ փոխադարձ ինտրիգներ եք նախաձեռնում: Սակայն այդ պարագայում քաջ գիտեք. եթե ձեզանից որևէ մեկի հետ դժբախտություն պատահի, ապա մյուսը օգնության կհասնի: Եվ այդ օգնությունը կլինի անշահախնդիր ու ընդգրկուն: Ձեր հարաբերությունները երկարատև և արդյունավետ կլինեն, եթե դուք ընդհանուր թշնամի ունենաք (ղեկավար, մրցակից ընկերություն, վտանգավոր հարևան և այլն), որի դեմ պայքարում պետք է համախմբել ուժերը: Եթե արժանի հակառակորդ չհայտնվի, ձեր հարաբերությունները կլինեն ընկերական, միմյանց դեմ մանր-մունր դժգոհություններով: Եվ Աստված չանի, որ դուք թշնամիներ դառնաք: Այդ դեպքում զոհ կլինեք երկուսդ էլ, այդ ճակատամարտում հաղթող չի լինի:

2. Շականակագույն-կանաչ (կրակ-ջուր)

Ի սկզբանե դուք պետք է հակառակորդներ լինեիք. կրակը և ջուրը թշնամիներ են: Սակայն, եթե արդեն ընկերացել եք, ապա ձեր միությանը մեծ ապագա է սպասվում: Այն օգտակար է երկուսիդ համար էլ: Կրակը կեռացնի ջուրը, իսկ դա նշանակում է, որ շականակագույն աչքերովն ունակ է կանաչաչին մղել գործողությունների, ստեղծագործելու, պայքարի: Ջուրը մարում է կրակը, ասել է թե` կանաչաչյան դարչնագույն աչքերովին կարող է հետ պահել չմտածված և վտանգավեր քայլերից: Այդ իսկ պատճառով` լսեք միմյանց խորհուրդները: Քանի որ ձեր հարաբերություններում գլխավորը ջուրն է, կրակն այդ մասին չպետք է մոռանա ոչ մի վայրկյան:

3. Շականակագյուն-կապույտ (կրակ-օդ)

Ձեր հարաբերությունների մասին կարելի է ասել. «Իրարից բաժան` տխուր է, միասին` նեղվածք»: Ձեզ հետաքրքիր է միմյանց հետ: Հարմարավետ չէ, բառիս բուն իմաստով` հետաքրքիր: Որովհետև ձեր շփումը մշտապես վիճաբանություն է, հակաճառում, մեղադրանքներ, վիրավորանքների փոխանակում: Այդպիսի փոխհարաբերությունը գրգռում և ոգևորում է ձեզ: Ընդ որում, հրահրողը միշտ շականակագույն աչքերովն է: Չէ՞ որ ձեր հարաբերություններում առաջնորդը կրակն է: Ավելին, կապույտաչյան ոչ էլ ձգտում է առաջնորդության: Եթե շականակայուն աչքերովի հետ նրան լավ չլինի, պարզապես կգնա մեկ ուրշի մոտ: Դավաճանությունը օդի մոտ որևէ բարոյական մտատանջություններ չի առաջացնում: Այդ պատճառով ձեր միությունը երկար կլինի, եթե շականակագույնը հավերժ բանավեճի մեջ, այնուամենայնիվ, խնայի կապույտաչյային և չանցնի վտանգավոր սահմանը:

4. Շականակագույն-մոխրագույն (կրակ-հող)

Ճիշտ կլինի ասել, որ ձեր հարաբերություններում դուք տարածություն եք պահպանում: Երբեք միմյանց հանդեպ չեք բացի ձեր նվիրական գաղտնիքները և մոտ ընկերներ չեք դառնա: Սակայն ուժեղ եք նրանով, որ մեկդ մյուսին կարող եք ծառայություններ մատուցել: Դուք փոխադարձաբար օգտակար եք աշխատանքի մեջ: Կրակը գործի կամ խնդրի լուծմանն անցնելով, կարող է հենվել հողի ուժի, իմասնության, ինքնավստահության վրա: Իսկ հողը, կրակի հետ շփվելով, նրանից կարող է փոխառել խիզախություն և շարժունակություն: Այդ իսկ պատճառով ձեր` իրար տված խորհուրդները բացառապես արդյունավետ են: Այնպես որ աշխատեք ավելի մոտ լինել, փոխադարձ հարգանքն այն է, ինչը կօգնի ձեր միությունը երկար պահպանելուն: Չէ՞ որ ձերը հավասարների հարաբերություն է, իսկ ձեր զույգի մեջ չկա և չպետք է առաջնորդ լինի:

5. Կանաչ-կանաչ (ջուր-ջուր)

Ձեր հրաբերությունները հիմնված են փոխադարձ աջակցության վրա: Դուք միմյանց համար հոգեթերապևտի դեր եք կատարում: Եթե ձեզանից մեկն ու մեկն իրեն վատ է զգում, ապա հանգիստ կարող է արտասվել գլուխը մյուսի ուսին դնելով: Երբ երկուսվ եք, ապա ձեզ համար չկան խոսակցության փակ թեմաներ, կարող եք անկեղծ ու բաց լինել մինչև վերջ, քանի որ միշտ փոխըմբռնում կգտանեք առանց քննարկելու: Սակայն երկար ժամանակ միասին լինելը ձեզ համար վնասակար է: Դա կարող է նաև հանգեցնել զգացմունքների բթացման. երբ ջուրը մնում է առանց շարժման, փառակալում է:

Ձեր հարաբերությունները կարող է սպանել նաև խանդը: Եթե դուք սկսեք երրորդի պատճառով լրջորեն խանդել, ապա դա կարող է ավարտվել այնպիսի պատերազմով, որտեղ օգտագործվող զենքերի վրա արգելքներ չեն լինում: Գործածության մեջ կդրվեն և բամբասանքը, և հանիրավի մեղադրանքները, և ֆիզիկական բռնությունները: Վեր կանգնեք խանդից, մի փորձեք հաշվեհարդար տեսնել մեկդ մյուսից, և այդ դեպքում ձեր բարեկամությունն անսահման կձգվի:

6. Կանաչ-կապույտ (ջուր-օդ)

Ձեր հարաբերություններն ընկերական համարել չի կարելի: Դրանք փոխադարձ ակտիվացման հարաբերություններ են: Օդը, դառնալով քամի, կարող է փոթորկել ջուրը, փրփրացնել այն, ալիքներ առաջացնել: Դա նշանակում է, որ կապուտաչյան կարող է կանաչ աչքերովին ներշնչել վճռական քայլեր կատարելու, խնդիրների նոր լուծումներ որոնելու, դիպի նոր հորիզոններ ուղղորդվելու: Եվ ջուրը կյանքում շատ բանի կհասնի, եթե ականջալուր լինի քամու կանչին: Քամին էլ իր հերթին շատ բան կստանա այդ շփումից. հեղինակություն, հասարակական լավ դիրք, ինքնագնահատականի աճ:

Այդուհանդերձ ձեր համագործակցությունը մշտական չպետք է լինի. չէ՞ որ ալիքները կոտրում են քամուն: Այդ իսկ պատճառով, որպեսզի պահպանվի ձեր միությունը, որում չկա առաջնորդ, հանդիպեք հազվադեպ, սակայն առավելագուն փոխադարձ օգտակարությամբ:

7. Կանաչ-մոխտագույն (Ջուր-հող)

Ձեր միությունը բացառապես արգասաբեր է, սակայն մեկ պայմանով. եթե որպես առաջնորդ հանդես է գալիս մոխրագույն աչքերովը: Նա չպետք է ջրին թույլ տա դուրս գալ իր ափերից: Եթե ջուրը ստանձնի հողի ղեկավար և առաջնորդող դերը, ապա շատ բանի կհասնի կյանքում, կարիերայում, ստեղծագործական աշխատանքում և սիրո մեջ: Չէ՞ որ մոխրագույն աչքերովը պատրաստ է ամենայնս աջակցել կանաչաչյային` թե խորհուրդներով, թե ֆինանսապես, թե ֆիզիկական ուժով: Փոխարենը ջուրը հողին կարող է ապահովել հեգեկան հարմարավետություն` դառնալով մխիթարող, իսկ եթե հարկն է` բուժող: Եթե ջուրը կրքոտ լինի, չընդունի հողի առաջատարությունը, ջրհեղեղ կսարքի, և երկուսի համար էլ վատ կլինի: Կանաչ աչքերովը, ազատություն ստանալով, չի կարող դրանից օգտվել և կխրվի բազմաթիվ խնդիրների մեջ: Իսկ մոխրագույն աչքերովը կկորցնի հոգեկան հանգստությունը և կչորացնի իր հոգին: Հիշեք այդ և հոգ տարեք ձեր հարաբերությունների մասին:

8. Կապուտ-կապուտ (օդ-օդ)

Ձեզ շատ հեշտ է միմյանց հետ. այդպես թեթև կարող է լինել միայն օդը: Երբ դուք փոխայցելություններ եք ունենում, ապա ընկերոջ տուն ուրախություն և տոնական անհոգս մթնոլորտ եք տանում: Հեշտորեն մեկմեկու բուժում եք տխրությունից, ձանձրույթից, վշտից: Սակայն ձեզ կարող է միավորել ոչ միայն ընդանեկան հանգիստը: Ձեր հարաբերություններն ավելի կսերտանան, եթե հայտնվի ընդհանուր վեհ նպատակ կամ սեր: Կամ, եթե ձեզ միավորի ընդհանուր արկածախնդրությունը: Իսկ, ահա, համատեղ, քրտնաջան աշխատանքը դժվար թե ձեզ հաճույք պատճառի: Եթե երբևէ որոշեք բաժանվել, ապա դա կանեք առանց ցավացնելու, չեք նեղանա և քեն չեք պահի: Կմնաք պարզապես քնքույշ մտերիմներ: Այդ իսկ պարճառով, ամեն դեպքում, ձեր հարաբերություններում եղեք լավատես:

9. Կապուտ-մոխրգույն (օդ-հող)

Դուք շատ տարբեր մարդիկ եք: Շատ քիչ ընդհանուր բան ունեք: Սակայն, եթե արդեն միասին եք, ապա ձեր միությունը, ամենայն հավանականությամբ, հետաքրքրասիրությամբ է պայմանավորված: Ընդ որում հետաքրքրքսիրություն գլխավորապես դրսևորում է մոխրագույն աչքերովը: Չէ՞ որ հողը շատ դժվար է հասկանում օդի շարժունակությունը: Սակայն միաժամանակ նրա համար նախանձելի է և նա կցանկանար գոնե երբեմն լինել այդպես անհոգս, տարված, ռոմանտիկ: Ձեր հարաբերություններում մոխրագույն աչքերովը, քննադատելով կապուտաչյային, հիանում է նրանով: Իսկ կապուտաչյան թույլ է տալիս դա անել: Չէ՞ որ այս զույգում նա է առաջնորդը: Դրա համար ձեր հարաբերությունները կախված են նրանից, թե որքան ժամանակ օդին հետաքրքիր կլինի հողի ուշադրությունը: Եթե մոխրագույն աչքերովը փորձի առաջնորդ դառնալ և կապուտաչյային սկսի պարտադրել իր աշխարհայացքը, վերջինս պարզապես կհեռանա, բացարձակ չտխրելով հարաբերությունների ընդհատման համար:

10. Մոխրագույն-մոխրագույն (հող-հող)

Ձեր հարաբերությունները երկու եզների միություն է` միևնույն լծին կապված: Դրանցում չկան ռոմանտիկա և քնքշություն: Այնտեղ միայն օգտակարությունն է ու շահեկանությունը: Նաև` փոխադարձ խորին հարգանքը: Միասին կարող եք սարեր շուռ տալ: Սակայն ձեզ վտանգ է սպասվում: Որպեսզի հողը վարեն եզները պետք է լուծը հավասար ուժով քաշեն: Եթե ձեզանից մեկը սկսի թերանալ, խուսափել իր պարտականություններից, ապա հակամարտությունն անխուսափելի է: Ճիշտ է, այն շուտափույթ բաժանման չի հանգեցնի: Բաժանումը կլինի երկարատև և տանջալի: Իսկ բաժանվելով` երկուսդ էլ մշտապես զղջալու եք դրա համար: Այդ իսկ պատճառով մի հիասթափեցրեք մեկմեկու և ձեր խնդիրները մի գցեք ընկերոջ ուսերին: Եվ այդ դեպքում ձեր ընկերությունը, գրեթե, հավերժ կլինի:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR