Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Ֆինանսների նորանշանակ նախարարի ընտանիքը

LIFE

Wnews.am-ը գրում է.

Այսօր ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նախարարներ է նշանակել. Ֆինանսների նախարարի պաշտոնում Գագիկ Խաչատրյանին փոխարինում է ՀՀ նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Վարդան Արամյանը։

Wnews.am-ը ներկայացնում է Վարդան Արամյանին եւ իր ընտանիքը.

%d5%a1%d6%80%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6

Վարդան  Արամյանը ծնվել է Երեւանում 1975 թ դեկտեմբերի 4-ին։

Մինչ այս նա զբաղեցնում էր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։

Կրթությունը
1992-1997 թթ. – սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի համաշխարհային էկոնոմիկայի բաժինը՝ տնտեսագետի որակավորմամբ։
2004 թ. – սովորել և ավարտել է Թաֆթս համալսարանի (ԱՄՆ) Ֆլեթչերի դպրոցի տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցման դասընթացը։
2005 թվականից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հայցորդ։ Մի շարք հոդվածների հեղինակ։
Աշխատանքային գործունեությունը
1997-1998 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես հետևակի մարտական մեքենայի հրամանատար։
1999-2002 թթ. – ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ։
2002-2003 թթ. – ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ։
2003-2006 թթ. – ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։
2006 թվականի դեկտեմբերից ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի անդամ է (ՀՀ ներկայացուցիչ)։
2007 թվականից դասավանդում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։
2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
2008 թ. մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաuտանի Հանրապետության ազգային տնօրեն։
2011 թ. ապրիլի 14-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
2011 թ. մայիսի 16-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ)[4]։
2012 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ։
2013 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ վաղաժամկետ ազատվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից։

%d5%a1%d6%80%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ (2011)։
ՀՀ վարչապետի հուշամեդալ (2011)։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)

Վարդան Արամյանը ՀՀԿ անդամ է, ՀՀԿ խորհրդի անդամ։

Նորանշանակ նախարարի հայրը դատավոր Սարիբեկ Արամյանն է, իսկ եղբայրը՝ Հայկ Արամյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության ՔԳՎ Նոր նորքի քննչական բաժնի քննիչ։

%d5%bd%d5%a1%d6%80%d5%ab%d5%a2%d5%a5%d5%af

Վարդան Արամյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։

Վարդան Արամյանը 2015թ. հայտարարգրել է  52 հազար ամերիկյան դոլարի եւ երեք միլիոն դրամի չափով փոխառություններ: Նրա դրամական միջոցները 2015-ի տարեսկզբին կազմել են 16 միլիոն դրամ եւ 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ արդեն տարեվերջին նվազել՝ դառնալով ընդամենը մեկ միլիոն դրամ: Վարդան Արամյանի մեկ տարվա աշխատավարձը 10 միլիոն 134 հազար 671 դրամ է կազմել, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ 817 հազար դրամ: Արամյանը որպես այլ եկամուտից ստացված գումար է նշել ութ հազար 60 եվրոն:

Նրա կնոջ՝ Իզաբելլա Հովհաննիսյանի հայտարարագրից տեսնում ենք, որ պաշտոնյայի կինը նախորդ տարի 3 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ MERCEDES-BENZ C230 մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Սրանից բացի` Իզաբելլա Հովհաննիսյանն իր հայտարարագրում նշել է 40 հազար ամերիկյան դոլարի չափով փոխառություններ, իսկ իր դրամական միջոցները կազմել են 20 հազար եվրո եւ 40 հազար ԱՄՆ դոլար:
Արամյանի կինը մեկ տարվա համար ստացել է 544 հազար 320 դրամ եւ 16 հազար 632 եվրո աշխատավարձ: Փոխառությունների դիմաց ստացված տոկոսի գումարն էլ կազմել է մեկ միլիոն 832 հազար 220 դրամ: Դեռեւս 2014-ին Արամյանի ընտանիքը մի քանի բնակարան է վաճառել՝ փոխարենը գնելով նորը: Այսպես, Վարդան Արամյանը 2014թ-ին վաճառել է 22 միլիոն 673 հազար դրամ արժողությամբ իր բնակարանը, իսկ նրա կինը՝12 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը` փոխարենը ձեռք բերելով ավելի թանկարժեք բնակարան՝ 52 միլիոն 695 հազար դրամ արժողությամբ:

Վարդան Արամյանն ամուսնացած է եւ ունի երկու զավակ՝ դուստր եւ որդի։

Wnews.am-ը ներկայացնում է նրա ընտանեկան լուսանկարները.

a%d5%a1%d5%a1

aa

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards