Սովորական լուսանկար է, որով ցանկացա կիսվել ընկերներիս հետ.Կայա Խորշուդյանն իր սկանդալային լուսանկարի մասին
PHOTOAsekose.am-ը գրում է.
«Իմ ֆեյսբուքյան էջն է, ինչ նկար կցանկանամ կտեղադրեմ, ինչ նկար կցանկանամ կհեռացնեմ»,- Asekose.am-ին ասաց սերիալային դերասանուհի Կայա Խուրշուդյանը՝ անդրադառնալով իր կողմից հրապարակված լուսանկարի շուրջ առաջացած քննադատություններին:
Կայայի խոսքով` դա իր հերթական լուսանկարներից է,որն ինքը ցանկացել է կիսել ընկերների հետ.
«Լուսանկարը, որը հրապարակեցի իմ անձնական էջում ընկերներիս համար էր, ինձ համար սովորական, նորմալ լուսանկար է: Սկզբում հրապարակեցի, հետո հասկացա, որ կան մարդիկ, ովքեր իմ էջում որսով են զբաղվում, հետևաբար ջնջեցի: Կոպիտ ասած՝ չէի ցանկանում, որ թեմա դառնար»:
Այն դիտարկմանը, որ Կայան նմանատիպ լուսանկարներ է տեղադրում ,իր մասին հիշեցնելու և անընդհատ հանրության ուշադրության կենտրոնում լինելու համար, դերասանուհին արձագանքեց հետևյալ կերպ.
«Շոու բիզնեսի և հեռուստաընկերության ասպարեզից վաղուց եմ հեռացել և վերադառնալու մտադրություն էլ չունեմ: Ինձ չի հետաքրքրում հայտնիությունը: Այդ բլոգերներն են, ովքեր իմ շնորհիվ PR են անում»,- Asekose.am-ին ասաց դերասանուհի Կայա Խորշուդյանը: