Կասիլյաս. Ցանկանում եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալ «Ռեալի» դեմ
SPORTՑանկանում եմ «Պորտուի» հետ հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ խաղալ «Ռեալի» դեմ, ասել է Արքայական ակումբի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը:
«Երկու մրցաշրջան անընդմեջ «Պորտուն» չի նվաճել Պորտուգալիայի չեմպիոնի կոչումը: Այդ պատճառով մեր գլխավոր խնդիրն է վերադարձնել չեմպիոնական տիտղոսը: Խնդիրներն են նաեւ հաղթանակը Պորտուգալիայի գավաթի խաղարկությունում եւ հաջող մրցելույթը Չեմպիոնների լիգայում»,- Իսպանիայի հավաքականի դարպասապահի խոսքը մեջբերում է «Պորտուի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այս ամռանն է Կասիլյասը «Ռեալից» տեղափոխվել Պորտուգալիա:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



