Խորտակվել է Թուրքիան ապօրինի լքել ցանկացող սիրիացի փախստականների նավը
INTERNATIONAL NEWSԽորտակվել է ապօրինի ճանապարհով Թուրքիայից Հունաստանի Կոս կղզի անցնել ցանկացող 16 սիրիացի փախստականի նավը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Բոդրումում:
Նավի ուղևորներից 7-ը զոհվել են, 4-ը կարողացել են փրկվել, իսկ 5-ը համարվում են անհայտ կորած: Ջրափրկարարները շարունակում են որոնումները: Անհայտ կորածներին փրկելու նպատակով որոնողական աշխատանքներ են իրականացվում նաև օդից:
Նույն հատվածում տեղի է ունեցել ևս մեկ դժբախտ պատահար. Բոդրումում խորտակվել է Հունաստան անցնել ցանկացող մեկ այլ նավ: 4 մարդ, որոնցից 3-ը երեխաներ են, իսկ մեկը կին, զոհվել են: Նույն նավում գտնվող ևս երկու մարդ, ովքեր կրել են փրկարարական բաճկոններ, կարողացել են փրկվել:
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
3
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
4
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
5
Joint statement by the parties consolidatted around the national agenda



