Yerevan, 12.February.2026,
00
:
00
BREAKING


25 դեպք, երբ ֆիրմային ապրանքանշանը գաղտնի իմաստ է կրում

LIFE

Blognews.am-ը գրում է.

Լավ մարկետոլոգը գիտի, որ հաճախորդի հետ պետք է աշխատել բոլոր ուղղություններով՝ այդ թվում նաև ազդելով ենթագիտակցության վրա: Սա հասկանալու համար ընդամենը պետք է ուշադիր հետևել  նրանց վարած քաղաքականությանը: Ահա թե ինչ  մեսիջներ են իրականում իրենց մեջ կրում աշխարհահռչակ մի շարք ապրանքանշաններ:

1. FedEx

 Այս բեռնափոխադրող տրանսպորտային ընկերությունը որոշել է շեշտը դնել իր ընկերության գլխավոր առավելության վրա․ դա արագությունն է: Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ Е և Х տառերի արանքում սլաք է պատկերված, որը խորհրդանշում է արագ առաքում անմիջապես պատվիրատուին։

2. Amazon

Օնլայն առևտրային հարթակ, որը հանրահայտ է արտասահմանում: Ընկերությունը որոշել է ապրանքանշանի մեջ օգտագործել սլաքը, բայց արել է դա այլ նպատակով, և ոչ թե վերևում նշված ընկերության նկատառումներից: Այն, որ սլաքը սկիզբ է առնում А կետից և վերջանում է  Z տառի վրա, որոնք ամերիկյան այբուբենի առաջին և վերջին տառերն են, հուշում է գնորդին, որ տվյալ խանութում նա կգտնի ամեն ինչ՝ A-ից Z: Բացի դրանից՝ սլաքը խորհրդանշում է ժպիտ, ինչն էլ ավելի գրավիչ ու դրական է դարձնում ապրանքանշանը:

3. Pinterest

 Այս կայքը արագորեն նվաճեց երկրպագուների մեծ բանակ որպես ցանկացած տեսակի նկարի հրաշալի շտեմարան: Կայքն իրեն բնութագրում է որպես մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր ներշնչանքը: «Pin»  անգլերեն նշանակում է կոճակ, որով տախտակին ամրացնում են լուսանկարներն ու այլ թղթերը։ P տառը ապրանքանշանի վրա ունի հենց այդ առարկայի տեսքը:

4. Gillette

Ուշադրություն դարձրեք G և I տառերի կտրվածքին: Այն խոսում է նրա մասին, որ սափրիչն ավելի սուր է, քան կարող եք պատկերացնել:

5. Tour de France

Այս հանրահայտ հեծանվամրցույթի ապրանքանշանի վրայի դեղին շրջանը խորհրդանշում է ամառային թեժ արևը և միաժամանակ հանդիսանում է TOUR բառի մեջ հմտորեն քողարկված  հեծանիվի 2-րդ ակը։

6. Toblerone

Շվեյցարական հանրահայտ շոկոլադը սկզբում հայտնվել է Բեռն քաղաքում, որի խորհրդանիշը արջն է: Լեգենդի համաձայն՝ քաղաքաի հիմնադիր Բերտոլդ 5-րդ դուքսը քաղաքն անվանակոչել է այն կենդանու անունով, որին առաջինն է որսացել: Լեռան ուրվագծի մեջ շատ ուշադիր աչքը կգտնի հենց այդ նույն արջին:

7. Քյոլնի գազանանոցը

Cologne Zoo ապրանքանշանը իր մեջ ներառում է ոչ միայն հանրահայտ երեք կենդանիների պատկերները՝ փիղ, ռնգեղջուր, ընձուղտ, այլ նաև մի ամբողջ տաճար: Ուշադիր դիտեք փղի ետևի երկու ոտքերը և կտեսնեք Քյոլնի գլխավոր դիտարժան վայրի՝ Քյոլնի տաճարի ուրվագիծը։

8. Լոնդոնի թանգարանը

 

Museum of London ապրանքանշանի ստեղծմանը դիզայներները գործի են դրել ոչ միայն իրենց ստեղծագործական երևակայությունը, այլ նաև պատմության մասին իրենց գիտելիքները:  Գրության հետին պլանում նշմարվող վառ կետերը խորհրդանշում են քաղաքի սահմանները պատմական տարբեր ժամանակահատվածներում:

9. Baskin Robbins

 

Baskin Robbins մենյուն ներառում է ուղիղ 31 համի պաղպաղակ: Հենց այդ պատճառով է, որ «B» և «R» տառերի միջև ընկած է 31 թիվը, որն ընդգծված է վարդագույնով։

10. Unilever

Առաջին հայացքից Unilever ընկերության ապրանքանշանը պարզապես տարբեր պատկերների շատ հաջողված միասնություն է, սակայն  իրականում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է. պատկերներից ամեն մեկը խորհրդանշում է ընկերության գործունեության ոլորտներից մեկը:

11. Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը

 

Ապրանքանշանի LSO տառերը հեշտ են վերծանվում՝ London Symphony Orchestra, սակայն դա դեռ ամենը չէ։ Ուշադիր դիտելու դեպքում կնկատեք, որ այդ տառերը միասին ձևավորում են դիրիժորի սիլուետը:

 12. BMW

BMW ապրանքանշանի երկնագույն հատվածները երկինքն են խորհրդանշում, իսկ սպիտակ հատվածները՝  ուղղաթիռի կամ ինքնաթիռի պտուտակները: Բանն այն է, որ ընկերությունը գործունեության սկզբում հասցրել է զբաղվել ավիաարտադրությամբ:

13. Goodwill

 

Goodwill ապրանքանշանը, որի վրա անմիջապես երևում է ժպտացող դեմքը, միաժամանակ հանդիսանում է նաև ապրանքանշանի առաջին տառը:

14. Beats

 

Աշխարհահռչակ  Beats ականջակալների ապրանքանշանը ստեղծողները նրա անվանման «b» տառը օգտագործել են որպես ականջակալի կառուցվածքի մի մաս, և շատ քչերն են տեսնում տառը: Ահա այսպես՝ պարզ և տպավորիչ:  

15. Hersheys Kisses

 

Hershey’s Kisses կոնֆետներն ամենահայտնիներից են Ամերիկայում: Կոնֆետների յուրահատուկ տեսքը, սակայն, քչերն են նկատում նրա ապրանքանշանի վրա: Ուշադիր դիտեք «K» և  «I» տառերի միջակայքում ընկած պատկերը և կտեսնեք հայտնի կոնֆետների պատկերը ուղղահայաց դիրքում:

16. Coca-Cola

 

Այս բրենդը ներկայացնելու կարիք չունի: Այն գիտեն և խմում են բոլորը՝ իմանալով հանդերձ նրա վտանգավորության մասին: Երկարավուն այս ապրանքանշանը երբեք մասերի չի բաժանվում, բայց ահա թե ինչն է հետաքրքրական. «O» и «L» տառերի արանքում քողարկված է Դանիայի դրոշը: Գովազդի հեղինակները հավաստիացնում են, որ դա պատահական համընկում է, սակայն այն, որ Դանիայում այս ըմպելիքը մի քանի անգամ ավելի է օգտագործվում, քան աշխարհի բոլոր մյուս երկրներում, փաստ է:

17. Eagle

 

Eagle Consumables ապրանքանշանի «E» տառի տարօրինակ տառատեսակը շատ ավելի խորը իմաստ է ստանում, երբ ուշադիր զննում ես այն. «E» տառը արծվի պրոֆիլի տեսք ունի:  

18. Pittsburg Zoo

ԻՆչպես երևում է, կենդանաբանական այգիները սիրում են քողարկված հաղորդագրություններ կրել իրենց ապրանքանշանների մեջ: Պիտսբուրգի գազանանոցի ապրանքանշանի վրա պատկերված ծառն իր մեջ ներառում է ևս մի քանի սիմվոլ: Ծառին ուշադիր նայելով՝ կտեսնեք իրար վրա նայող գորիլային ու առյուծին, իսկ ծառի արմատները միաժամանակ նաև լճակի մեջ խայտացող ձկներ է պատկերում:

19. Formula-1

Աշխարհահռչակ այս ավտոարշավի ապրանքանշանը ստեղծողները շեշտը դրել են արագության վրա: Արդյունքում ստացվել է այսպես. պատկերված է սև F տառն ու նրանից առաջացած կարմիր հետագիծը, որն  ունի մեքենայի մոնիտորի վրա արագությունը խորհրդանշող սանդղակի տեսք: Եվ ամենաքողարկվածը. այս երկու տառերի արանքում ուշադիր դիտելու դեպքում կտեսնեք 1 թիվը:

20. NorthWest Airlines

 

Այս ավիաընկերության ապրանքանշանն ամենաօրիգինալներից է: Այն նաև մեծ ինֆորմացիա է կրում իր մեջ: Նախ այն, որ  շրջանակի մեջ առնված սլաքը ստեղծում է  W и N տառերը, և երկրորդ՝ նրանք էլ իրենց հերթին կողմնացույց են ստեղծում։ Պարզվում է՝ կողմանցույցն էլ հստակորեն ուղղված է դեպի հյուսիս-արևելք, այսինքն՝ մատնացույց է անում ավիաընկերության անվանումը՝ NorthWest: Հանճարեղ է, այդպես չէ՞:

21. Continental

Continental անվադողերի արտադրողները առաջին հայացքից  անհավանական «քչախոս» են: Սակայն ապրանքանշանների վրա դատարկ տարածությունը միշտ բազմանշանակ է լինում:  Եթե ավելի մոտիկից դիտենք  «C» и «O» տառերը, կտեսնենք, որ նրանց միջակայքում ընկած տարածությունը անիվ է ձևավորում:

22. LG

LG ընկերությունը՝ որպես կենցաղային տեխնիկա արտադրող բրենդ, շրջանի մեջ է առել ժպտացող դեմք, որն աչքով է անում: Իսկ իրականում պատկերը ստեղծված է բրենդի անվանման երկու տառերից: Շատերը պնդում են, որ պատկերը նման է Packman-ին, ով հենց «սպառող» բառի հետ է ասոցացվում:

 

23. VAIO

 

Sony VAIO – «VA»․ այս ապրանքանշանը ստեղծվել է համարժեք ազդանշանին համապատասխան: «IO» խորհրդանշում է 1 և 0 թվերը, որոնք իրենցից թվային ազդանշան են ներկայացնում:

24. Cisco

 

Cisco ընկերությունը հիմնադրվել է Սան Ֆրանցիսկոյում՝ San-Francisco, ինչը բացատրում է ոչ միայն նրա անվանումը, այլ նաև ապրանքանշանը: Երկնագույն ուղղահայացները պատկերում են էլեկտրոմագնիսներ, որոնք խորհրդանշում են Սան Ֆրանցիսկոյում գտնվող լեգենդար «Ոսկե դարպասներ» կամուրջը։

25. Galeries Lafayette

 

Բացի նրբագեղ տառատեսակից, որը միանշանակ խոսում է ֆրանսիական բարձրաճաշակության մասին, «tt» տառերը միաձուլվելով ձևավորում են Էյֆելյան աշտարակի պատկերը:  

Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025