Դալայ Լաման մեկնաբանել է Ջոլիի և Փիթի ամուսնալուծությունը
LIFEՀեռուստահաղորդավար Փիրս Մորգանը բաց չի թողնում ոչ մի աղմկահարույց նորություն: Good Morning Britain շոուի վերջին հաղորդման հյուրն է եղել տիբեթյան հոգևոր առաջնորդը, հայտնում է Spletnik.ru-ն:
Դալայ Լամա XIV-ը պատասխանել է Դոնալդ Թրամփի, ահաբեկչության, սոցիալական ցանցերի վերաբերյալ հարցերին:
Այն կատակից հետո, որ ամուսնությունն ամուսնալուծության նախապատրաստությունն է, հաղորդավարը հարցրել է 81-ամյա Դալայ Լամային Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ընտանիքի փլուզման մասին, որոնք միասին վեց երեխա են դաստիարակում: Նոբելյան խաղաղության դափնեկրին այդ լուրը զարմացրել ու տխրեցրել է:
«Տխուր է: Ամուսնալուծության ժամանակ երեխաները ստիպված են ավելի մոտ լինել կամ մորը, կամ հորը: Երեխայի համար դժվար է նման ընտրություն անել: Ծնողների ամուսնալուծությունը երեխաների հոգեբանությանը վնաս է հասցնում», - պատասխանել է Դալայ Լաման:
1
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
2
Statement by Archbishop Bagrat Galstanyan
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
IDBank warns about scams disguised as remote work



