Սքոթլենդ -Յարդը ձերբակալել է բրիտանական թագավորական ընտանիքի լուսանկարների գողության մեջ կասկածվողին
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայում ոստիկանությունը կալանավորել է մի տղամարդու, ում կասկածում են Քեմբրիջյան կոմսուհի Քեթրինի կրտսեր քույր Պիպպա Միդլթոնի հազարավոր անձնական լուսանկարներ գողանալու մեջ, հայտնում է BBC-ը:
Նշում են, որ կասկածյալին կալանավորել են Նորթհեմփթոնշիր կոմսությունում ու տեղափոխել Լոնդոն:
Ավելի վաղ բրիտանական մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ իրենց առաջարկել են լուսանկարներ, որոնցում Պիպպայի զարմիկներն են՝ արքայազն Ջորջը ու արքայադուստր Շարլոտտան (նրա քրոջ՝ Քեյթ Միդդլթոնի ու արքայազն Ուիլյամի երեխաները)
The Sun պարբերականի խմբագրությունում հավաստիացնում են, որ իրենց հետ WhatsApp մեսենջերով կապվել է անհայտ մեկը ու 50 հազար ֆունտ պահանջել թագավորական ընտանիքի անդամների 3 հազար լուսանկարների համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



