Լոռու մարզում «Օպելը» բախվել է «ՈՒԱԶ»-ին ու բռնկվել
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար ՝ հրդեհի բռնկմամբ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են «Opel Astra» մակնիշի 28PR888 (վարորդ՝ 23-ամյա Ա. Չ.) եւ «UAZ» մակնիշի 89UP888 (վարորդ՝ 22-ամյա Ա. Վ.) համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.57-ին, մարվել՝ 14.00-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ եւ ջերմահարվել դիմապակին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



