Ադրբեջանում մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում վաղ առավոտվանից մեկնարկել է երկրի Սահմանադրությունում փոփոխություն անցկացնելու մասին համաժողովրդական հանրաքվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Համաձայն ընտրացուցակների` Ադրբեջանում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 5 միլիոն 260 հազար քաղաքացի: Քվեարկությունն անց է կացվում նաև արտերկրում Ադրբեջանի 38 դիվանագիտական ներկայացուցչություններում:
Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխությունների հետո անսահմանափակ ընտրվելու իրավունք ունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց երկարացվում է 7-ի: Մեկ այլ դրույթով` նախագահը ստանում է խորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունք:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



