Զուգարանից օգտվելու ցուցումներ` ուսանողների համար
LIFEՈւելսի Սուոնսի քաղաքի Համալսարանի ուսանողներին զուգարանից օգտվելու ցուցումներ են տրվել այն բանից հետո, երբ ուսումնական հաստատության զուգարանների վիճակի մասին բողոքներ են հնչել:
Համալսարանի ղեկավարությունը ստիպված է եղել հատուկ պաստառների միջոցով ներկայացնել ուսանողներին, թե ինչպես պետք է ճիշտ օգտվել զուգարանից: Ընդ որում` թե՛ իգական, և թե՛ արական սեռի ներկայացուցիչներին:
Համալսարանի վերադասները զուգարանների անմխիթար վիճակի պատճառ են անվանել տարբեր ազգությունների ուսանողների «մշակութային տարբերությունները» հիգիենայի հարցերում:
Առայժմ պաստառները միայն վրդովմունք են առաջացրել համալսարանի 18 հազար ուսանողների շրջանում:
Ուսանողներից մեկը ասել է, թե սկզբում իրենց բավական զվարճացրել են պաստառները` մինչև որ հասկացել են, որ դրանք կատակ չեն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



