Yerevan, 27.October.2026,
00
:
00
BREAKING

Ադրբեջանի տիապետության տակ Արցախի գոյությունը կնշանակի նոր ցեղասպանություն. Ֆրանկ Էնգել

POLITICS

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումների, ներգրավված կողմերի դերակատարության մասին «Արմենպրես»-ը զրուցել է Եվրախորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելի հետ:

-Պրն. Էնգե՛լ, ապրիլյան պատերազմից հետո չնայած բազում հանդիպումներին, քննարկումներին`բանակցային գործընթացում կարծես որեւէ զգալի արդյունք չի արձանագրվում` կողմերից մեկի ոչկառուցողական կեցվածքի պատճառով: Կարծես` այժմյան սցենարը նմանվում է նախորդին` բախում,սառեցում: Դուք ի՞նչ եք կարծում. կա՞ ինչ-որ տեսանելի առաջխաղացում:

-Ես միշտ էլ կարծել եմ եւ շարունակում եմ կարծել, որ Մինսկի խումբը կատակ է: Այն այստեղ է ոչ թե իրավիճակին լուծում տալու համար, այլ ավելի երկարաձգելու: Երկու կողմերում էլ իշխանությունները վստահ են, որ սա գոյություն ունեցող միակ ձեւաչափն է:  Թվում է` այդ  հանդիպումների, քննարկումների արդյունքում  պատերազմի ռիսկը կարող է նվազել, սակայն  փաստացիորեն ապրիլին  մենք տեսանք, որ Մինսկի գործընթացը  ոչ մի բան չի կանխում, ինչը  տեսանելի կլինի նաեւ ապագայում:  Խնդիրն ամենեւին դա էլ չէ: Ես կարդում եմ ադրբեջանական մտավորականների մասին,  որոնք միգուցե բարի կամքի տեր մարդիկ են, եւ եթե այդ մարդիկ ղեկավարեին երկիրը, իրավիճակը միգուցե այլ լիներ 25-30 տարի առաջ, սակայն այդպես չեղավ: Փաստն այն է, որ նրանք բոլորն էլ կարծում են, որ պետք է վերցնեն տարածքներ:  Ես հարց եմ տալիս. այդ ի՞նչ տարածքներ եք ուզում վերցնել: Չկա ոչ մի տարբերակ այդ տարածքները Ադրբեջանին տալու, եթե այն դա չանի պատերազմի միջոցով: Իսկ եթե Ադրբեջանը չհասկանա, որ նրանք են սկսել պատերազմը, նրանք են պարտվել եւ կորցրել այդ տարածքները, ոչ մի առաջընթաց էլ չի լինելու: Իսկ Արցախի ժողովուրդն իր վճռական դիրքորոշումը ներկաացրել է: Ես ոչ մի այլ հանրաքվեի կարիք էլ չունեմ` պարզելու, թե ինչ են նրանք իրականում ցանկանում:

- Վերջերս բազմիցս խոսվել է այն մասին, որ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումն այս հարցի առնչությամբ, եւ ընդգծել, որ Մադրիդյան սկզբունքների վերանայման կարիք կա:Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ:

-Տեսե՛ք, Արցախի հարցում խնդիրն ավելի շատ ադրբեջանական  հասարակությունն է: Այնտեղ այնպիսի քարոզ  է տարվում, այնպիսի մի ատելության մթնոլորտ է ստեղծված, որ  եթե անգամ ինչ-որ կերպ մենք պատկերացնեինք, որ Արցախը կարող է վերադառնալ Ադրբեջանի մոտ, մենք ականատես կլինեինք մեկ այլ ցեղասպանության: Եվ այդ պայմաններում հատկապես պարտավորեցնող է միջազգային հանրության դերը, որը պետք է հասկանա, որ եթե նույնպես չվերանայի իր դիրքորոշումը Արցախի վերաբերյալ, ապա այդ ժողովրդին հնարավոր է` սպառնա անհետացում: Այստեղ խոսքը ամենեւին էլ խաղաղ գործընթացի մասին չէ, երբ մարդիկ հանդիպում են, ձեռք սեղմում. սա մի երկրի մասին է, որը ցանկանում է վերացնել մյուսին: Սա մի իրավիճակ է, որը պետք է դիտարկվի այնպես, ինչպես  իրականում կա, այլ ոչ թե ինչպես ուզում ենք տեսնել:

- Հետաքրքիր է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նմանատիպ միտք էր առաջ քաշել վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկին տվածհարցազրույցում` ասելով հակառակը, որ հակամարտության կարգավորման համատեքստում ցանկանում է տեսնել մերձեցում երկու երկրների ժողովուրդների միջեւ: Ինչպե՞սկմեկնաբանեք սա:

-Մի բան հստակ է. դու երբեք չես կարող խուսափել աշխարհագրությունից: Այստեղ Հայաստանն է, այնտեղ՝ Ադրբեջանը: Իհարկե, իդեալական տարբերակը կլիներ այն, որ  մարդիկ վերադառնային նորմալ շփման, սակայն դա անելու համար նախեւառաջ պետք է ահռելի մասշտաբներով նվազեցնել այդ քարոզը: Ուորլիքը պետք է իմանա, որ արդեն ստեղծված իրավիճակը կարող է հուշել ամեն ինչ: Օրինակ՝ այն, ինչ պատահեց Ռամիլ Սաֆարովի դեպքում:  Նա սովորական մարդասպան է, ով օրենքով դատապարտվեց եւ բանտարկվեց այն երկրում, որտեղ կատարել էր հանցագործությունը, այնուհետեւ  փոխանցվեց Ադրբեջաին մի պայմանով, որ իր երկրում կկրի պատիժը: Եվ ինչ պատահեց. նա ոչ միայն անմիջապես ազատ արձակվեց, այլեւ արժանացավ ազգային հերոսի կոչման հային կացնահարելու համար: Ես մտածում եմ` այս ուր ենք մենք հասել: Սա մի երեւույթ է, որը կարող է պատահել միայն հիվանդ հասարակության մեջ, եւ քանի դեռ այն հիվանդ է,  վերոնշյալ հարցում ես որեւէ հեռանկար չեմ տեսնում:

-Պարոն Էնգե՛լ, բազմիցս խոսվել է Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու մասին: Չեք կարծու՞մ, որ դա իսկապես կարեւոր է:

-Իհարկե, դա կարեւոր է: Ի վերջո,  նրանց գյուղերն են, որ այժմ թիրախի տակ են գտնվում:  Կարծում եմ՝ այս տեսանկյունից Արցախը եւս պետք է նստի բանակցային սեղանի շուրջ: Արցախը փաստ է, եւ այն էլ՝ դրական, եւ մինչեւ այդ փաստը չճանաչվի, ոչինչ էլ  չի լուծվի:

-Վերջերս Թուրքիան կարծես կրկին ակտիվացել էր՝ խոսելով ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացում ներգրավվելու ցանկության մասին: Ի՞նչ կասեք այս առումով:

-Թուրքիայի՝ Ադրբեջանին մինչեւ վերջ աջակցելու դիրքորոշումը շատ պարզ է: Մենք նաեւ գիտենք, որ, հավանաբար, Ադրբեջանը չի անի ոչ մի քայլ առանց Թուրքիայի հետ խորհրդակցելու: Թուրքիան 8 մլն բնակչություն ունեցող պետություն է, որն ուզում է իր տեղն ունենալ աշխարհում: Դա, իհարկե, չի լինի վաղը, բայց, այնուամենայնիվ, ես մեծ հույսեր ունեմ, որ մի օր Թուրքիան կգա այն եզրակացության, որ կարող է Ադրբեջանի վրա ունենալ մեկ այլ ազդեցություն, քան պարզապես ասելը, որ մենք քեզ հետ ենք մինչեւ վերջ: Թուրքիան պետք է հասկանա, որ ունի շատ խնդիրներ շատ հարեւանների հետ, եւ որ ավելի քիչ հարեւանների հետ քիչ խնդիրներ ունենալը կլինի օգտակար:

-Պարոն Էնգե՛լ, ամեն ինչից զատ, երբեւէ  որեւէ երաշխիք կարո՞ղ ենք ունենալ, որ Ադրբեջանը մի գեղեցիկ օր նորից չի սանձազերծի եւս մեկ հարձակում:

-Միանշանակ ոչ: Եթե մի  պետության ողջ գոյության պատճառը մի բան վերցնելն է, դա պարզապես հեշտությամբ չի վերանա: Ես համոզված եմ, որ եթե վաղը ինչ-որ մի հրաշքով Ալիեւը որոշի, որ ցանկանում է բանակցել եւ ընդունել ինչ-որ մի ուրիշ տարբերակ, նա իշխանությունից կզրկվի: Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանի ողջ քաղաքական դաշտը, բանակը կասի՝ բայց սա այն չէ, ինչին մենք նախապատրաստվում էինք, մենք պատրաստվում էինք հողերը վերցնել: Նա այժմ խրված է մի տեղում, որը ստեղծել է սեփական քարոզի շնորհիվ՝ հետեւելով հորը: Ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ քայլեր կձեռնարկվեն, Արցախ ը կնստի բանակցային սեղանի շուրջ, թե ոչ, մի բան ակնհայտ է. կգա մի պահ, երբ Ադրբեջանում կասեն՝ մենք ուզում ենք ամբողջը:

Զրուցեց Սյուզի Մուրադյանը

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter