Նա իմ երազանքների տղամարդն է. հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի նշանադրությունն ու անկեղծ գրառումը
PHOTOՌուսաստանում հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը երկրորդ անգամ նշանադրվել է: Այս մասին հայուհին հայտնել էInstagram-ի միջոցով: Բացի սիրելիի հետ ռոմանտիկ լուսանկար հրապարակելուց՝ Գոհարը նաեւ անկեղծ գրառում է կատարել՝ խոսելով իր առաջին նշանադրության ձախողման, իր մասին արված չար մեկնաբանությունների եւ ամեն ինչ նորից սկսելու մեծ ցանկության մասին.
«Շնորհակալ եմ բոլորին՝ շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար: Նաեւ հատուկ «շնորհակալություն» նրանց, ովքեր գրում են. «Սպասում ենք երրորդ նշանադրությանդ» (քաջ գիտակցելով, որ առաջին անգամ ճակատագիրը չար կատակ խաղաց ինձ հետ եւ փառք Աստծո՝ այդ միությունը չավարտվեց հարսանիքով: Իսկ սա իմ երկրորդ նշանադրությունն է):
Ես հայտնի մարդ եմ ու իմ անձնականը ոչ միշտ է մնում անձնական, բայց ես նաեւ մարդ եմ, որն ունի զգացմունքներ: Այն, ինչ պատահեց ինձ հետ, կարող էր լինել նաեւ ձեր քույրերի եւ մտերիմների, ի վերջո, հենց ձեզ հետ: Երբեք չեք կարող հասկանալ, թե ինչերի միջով է անցնում յուրաքանչյուր մարդ: Խնդրում եմ՝ մի եղեք այդքան անսիրտ: Արդեն երկու օր է՝ կարդում եմ մեկնաբանություններն ու լացում: Սովորեք ապրել եւ ուրախանալ յուրաքանչյուր պահով: Եթե առաջին անգամ ոչինչ չի ստացվել, դա դեռ չի նշանակում, որ երբեք ոչինչ լավ չի լինի: Մենք ինքներս ենք նման կարծրատիպեր ստեղծում ու տարիներով տառապում: Բայց ես շատ եմ ուզում երջանիկ լինել՝ հենց այսօր ու հենց հիմա, քանի որ երկրորդ կյանք ես չեմ ունենալու: Սա իմ գիտակցված ընտրությունն է: Նա իմ երազանքների տղամարդն է, որին ես ամբողջ սրտով ընդունում եմ, եւ տա Աստված, որ բախտս այս անգամ, իսկապես, բերի»,-գրել է Գոհարը:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE