Աշխարհի ամենաանհեթեթ օրենքները՝ ըստ The Telegraph-ի
LIFEԱմենաանհեթեթ օրենքների և որոշումների ցանկում առաջին տեղն է զբաղեցնումֆրանսուհիներին տաբատ կրելն արգելող օրենքը։
2.Երկրորդ տեղում է հեռավոր արկտիկական Լոնգյերբեյն փոքր քաղաքում գործող օրենքը, ըստ որի՝ բնակիչներին արգելվել է մահանալ։
3. Երրորդ տեղում է Սինգապուրում 1992թ. ընդունված որոշումը, որը պաշտոնապես արգելում է ծամոն ծամել։
4. Չորրորդ տեղում է Բրունեյի, Ինդոնեզիայի և Մալայզիայի իշխանությունների կայացրած որոշումը, որով բնակիչներին արգելվում է հասարակական վայրերում դուրիան (արևադարձային փշոտ պտուղ) ուտել։
5. Հինգերորդ տեղում է Դանիայում գտնվող ռեստորաններից մեկում գործող օրենքը, համաձայն որի՝ հաճախորդները վճարում են իրենց պատվիրած սննդի և խմիչքի դիմաց՝ ըստ իրենց հայեցողության։
6. Վեցերորդ տեղում է Ճապոնիայում ընդունված օրենքը, որով բնակիչներին պաշտոնապես արգելվում է գեր լինել։ Ըստ 2009թ. ընդունված օրենքի՝ տղամարդկանց գոտկատեղի հաստությունը պետք է լինի 80 սմ ոչ ավելի, իսկ կանանց դեպքում ՝ 90 սմ ոչ ավելի։
7. Յոթերորդ տեղում են Թայլանդում ընդունված միանգամից մի քանի օրենքներ։ Դրանցից առաջինի համաձայն՝ բնակիչն իրավունքն չունի տանից դուրս գալ առանց անդրավարտիքի, մեքենա վարել կիսաշրջազգեստով, ոտքով կանգնել երկրի ազգային արժույթի վրա, և վերջապես իրավունք չունի վիրավորել միապետին։
8. Ութերորդ տեղում է Քենիայում ընդունված օրենքը, համաձայն որի՝ անհրաժեշտ է մերկանալ նախքան սաֆարի մտնելը։
9.Իններորդ տեղում է հայտնվել Դանիայում ընդունված մեկ այլ օրենք, ըստ որի՝ մեքենան տեղից շարժելուց առաջ նախևառաջ պետք է կռանալ և ստուգել, թե արդյոք դրա տակ պառկած երեխա կա, թե ոչ։
10. Տասներորդ տեղում է շվեյցարական այն օրենքը, համաձայն որի՝ երեկոյան ժամը 10-ից հետո արգելվում է զուգարանի ջուրը քաշել, քանի որ դա խանգարում է հարևանների անդորրը։
11. Տասնմեկերորդ տեղում է Տրինիդադ կղզում ընդունված օրենքը, որն արգելում է զինվորական հագուստ կրել։
12. 1986 թ. Մեծ Բրիտանիայում ընդունված որոշման համաձայն՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարն իրավասու է հատուկ ուժերի օգնությանը դիմել՝ այլմոլորակայինների հարձակման դեպքում։



