Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորված քաղաքացիական անձանց անունները հայտնի են
SOCIETYՏավուշի մարզում նախորդ օրը երեկոյան հակառակորդի գնդակից վիրավորված քաղաքացիական անձանց ինքնությունը հայտնի է:
Վիրավորված քաղաքացիներն են Կոթիի բնակիչներ, մայր ու որդի, 42-ամյա Նազիկ եւ 22-ամյա Ռազմիկ Թումանյանները: Նրանց վիճակը բավարար է, կյանքներին վտանգ չի սպառնում:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ վիրավորված քաղաքացիները զբաղվում են գյուղատնտեսությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ի երեկոյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզում. Հակառակորդը կրակ էր բացել սահմանամերձ մոտ 20 գյուղերի ուղղությամբ: Հակառակորդի գնդակից վիրավորվել են Կոթիի երկու բնակիչներ, որոնք տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



