Ինչպես ճիշտ հեռացնել ոտքերի անցանկալի մազերը
PHOTOԽնամված ոտքեր ունենալուն մեծապես խանգարում է ոտքերի վրա առկա անցանկալի մազածածկը, որից ազատվելու համար կանայք զանազան հնարքների են դիմում:
Շատ հաճախ մազահեռացումը սխալ մեթոդով իրականացնելու հետևանքով ցանկալի արդյունքներ չեն ստացվում: Ուստի, անհրաժեշտ է մի քանի առանցքային հնարքների տիրապետել: Նախքան մազահեռացման գործընթացը սկսելը ոտքերը հարկավոր է շերտազատել, քանի որ այն օգնում է մաշկի արտաքին շերտն ազատել մեռած բջիջներից, որոնք առկայության դեպում կարող են ածելին խցանել:
Հարկավոր է հատուկ ոտքերը սափրելու համար նախատեսված փրփուր օգտագործել՝ սովորական օճառի փոխարեն, քանի որ օճառը չորացնում է մաշկը: Խորհուրդ է տրվում լոգանք ընդունելուց անմիջապես հետո ոտքերը սափրել, քանի որ գոլորշին մազերը փափկեցնում է և բացում մաշկի ծակոտիները
Ոտքերը սափրելու այս առանցքային հնարքներից օգտվելով կկարողանաք հնարավորինս արդյունավետ կերպով ազատվել անցանկալի մազերից: