Անտառային հրդեհներ են մոլեգնում Կալիֆոռնիայում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհների պատճառով տարհանել են 300 տների բնակիչների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CBS-ին:
Հրդեհը սեպտեմբերի 26-ին սկսվել Է Կալիֆոռնիայի Սանտա Կլարա շրջանում: Ներկայում, նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ անվտանգության դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ դրա մակերեսը կազմում Է մոտավորապես 4 քառակուսի կիլոմետր:
Սանտա Կլարայում հրդեհի դեմ պայքարելու համար ժամանել են հակահրդեհային ծառայության շուրջ 200 աշխատակիցներ, ինչպես նաեւ տասը միավոր օդային տեխնիկա:
Հրդեհի պատճառները դեռեւս պարզվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



