Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


10 ամենաինտելեկտուալ ֆիլմերը. քանի՞սն ես դիտել

LIFE

Blognews.am-ը գրում է.

Տարբեր ժամանկների կինոքննադատների կողմից այս  ֆիլմերը ճանաչվել են ամենաինտելեկտուալները: Դրանք դիտելիս պետք է կենտրոնանաք բոլոր մանրուքների վրա, որպեսզսի կարողանաք հասկանալ իմաստն իր ողջ խորությամբ:

Եվ այսպես, քանի՞սն եք դիտել:

1. «Ժառանգները» 

Մեծահարուստ կալվածատերը փորձում է վերգտնել կապն իր երկու դուստրերի հետ։ Նրանց հարաբերությունները դադարեցվել էին կնոջ հետ պատահած լուրջ նավավթարից հետո:

Картинки по запросу Потомки

2. «Աղախին» 

Նախորդ դարի 60-ականներ..Ամերիկա: Հարավ:
Ֆիլմը միավորում է երկու սևամորթ և մի սպիտակամորթ կանանց: Նրանցից յուրաքանչյուրն ունի ոչ սովորական ու դժվար ճակատագիր, բայց և այնպես նրանք ամեն կերպ փորձում են ինչ-որ բան ուղել այս դաժան կյանքում և փոխել սեփական ճակատագրերը…

Картинки по запросу the help movie

3. «1+1» 

Կաթվածահար հարուստ արիստոկրատ Ֆիլիպը, որը հաշմանդամ է դարձել այն բանից հետո, երբ վթարի էր ենթարկվել պարապլանով թռիչքի ժամանակ, փնտրում է օգնական, որը պետք է խնամի իրեն։ Թեկնածուներից մեկին՝ սևամորթ Դրիսին, հարկավոր չէ աշխատանք. նա պարզապես գրավոր հրաժարական է ուզում, որպեսզի գործազրկության նպաստ ստանա։ Բայց անսպասելիորեն հենց նրան է ընտրում Ֆիլիպը։ Քրեական միտումներ ունեցող, մարիխուանայի, կանանց և ռիթմիկ երաժշտության սիրահար սենեգալցու համար լիովին խորթ են լավ շարժուձևերը...

Картинки по запросу 1+1

4. «Ժամանակ»

Բարի գալուստ մի աշխարհ, որտեղ ժամանակը դարձել է միակ և ամենահաստատուն միավորը, որտեղ մարդիկ գենետիկորեն այնպես են ծրագրավորվել, որ 25 տարի չեն ծերանում: Իհարկե այդ տարիները փող արժեն: Եվ ահա հարուստները դառնում են գրեթե անմահ, իսկ աղքատները ինչպես միշտ պետք է պայքարեն իրենց կյանքի համար: Ուիլը`գետտոյի ապստամբը,  անարդարացիորեն մեղադրվում է սպանության համար ժամանակի կողոպուտի նպատակով: Նա ստիպված է գերի վերցնել և փախուստի դիմել: Այսպես, ամեն անգամ վտագելով իրենց կյանքը, այս երկուսը դառնում են ահռելի զենք համակարգի դեմ պայքարում: Սակայն ահա հարցը, ո՞վ ո՞ւմ կամ միգուցե գործին միջամտում է երրո՞րդ ուժը… 

Картинки по запросу film vremya

5. «Արքան խոսում է»

«Արքան խոսում է» ժապավենը մրցանակի էր առաջադրվել միանգամից 14 անվանակարգում։ Այն պատկերում է Մեծ Բրիտանիայի միապետ Գեորգ 6-ի՝ ներկայիս թագուհի Ելիզավետա 2-ի հոր կյանքը։

Ֆիլմը նվիրված է նախկին հերցոգ, Յորքի արքայազն Ալբերտին, ով գահի ուղղակի ժառանգորդ չէր, և միայն ավագ եղբոր՝ Էդուարդ 8-ի՝ գահից հրաժարվելուց հետո իրավունք ունեցավ ժառանգել միապետության գահը։

Գեորգի գահ բարձրանալու փաստը ներկայացնելուն զուգահեռ ներկայացվում է նրա գլխավոր խնդիրը՝ կակազությունը, որի պատճառով էլ նա սարսափում էր հրապարակային ելույթներից։

Картинки по запросу Король говорит!

6. «Կենաց ծառը»

Միջին Արևմուտքում բնակվող մի ընտանիքի իմպրեսիոնիստական պատմությունն է 1950-ականներին։ Ֆիլմը պատկերում է ընտանիքի ավագ որդու՝ Ջեքի կյանքի ուղին անմեղ մանկությունից մինչև հիասթափության հասուն տարիները, երբ նա փորձում է կարգավորել բարդ հարաբերությունները հոր հետ։ Ջեքն իրեն մոլորված հոգի է զգում ժամանակակից աշխարհում, փորձում գտնել կյանքի ծագմանն ու իմաստին վերաբերող հարցերի պատասխանները՝ հավատի գոյությունը հարցականի տակ դնելով։

Картинки по запросу древо жизни фильм

7. «Ֆորեսթ Գամփ»

Ֆիլմի գլխավոր հերոսը Ֆորեսթ Գամփն է (անգլ.՝ forest gump, որ թարգմանաբար նշանակում է «անտառի հիմարիկ»), ով ապրում է Ալաբամա նահանգում, հորինված Գրինբոու անվանումով մի փոքրիկ քաղաքում։ Ֆիլմը սկսվում է մի տեսարանով, որտեղ Ֆորեսթը նստած է կանգառի նստարանին և պատմում է իր կյանքի պատմությունը տարբեր մարդկանց, ովքեր այդ պահին նստած են իր կողքին...

Картинки по запросу Форрест Гамп

8. «Բանականության խաղեր»

1947 թվականին Ջոն Նեշը ժամանում է Փրինսթոնի համալսարան և այնտեղ նա հանդիպում է իր նման մի խումբ խոստումնալից մաթեմատիկոս ուսանողների՝ Ռիչարդ Սոլին, Էյնսլիին, Բենդերին և իր սենյակում բնակվող Շառլ Հերմանին, ով գրականություն էր սովորում։ Նեշը մշակում և հրապարակում է գիտական հոդված, որի շնորհիվ նա հրավեր է ստանում Մասսաչուսեթսի համալսարանից աշխատելու համար, որտեղ նրան են միանում Սոլը և Բենդերը։

Մի քանի տարի անց Նեշը Պենտագոնի կողմից հրավիրվում է աշխատանքի՝ թշնամու ծածկագրերը վերծանելու համար։ Որոշ ժամանակ անց նա նոր առաջադրանքներ է ստանում խորհրդավոր ղեկավարի՝ Վիլիամ Փարչերի կողմից, ով ներկայանում է որպես Ամերիկայի Միացյան Նահագների պաշտպանության դեպարտամենտի անդամ։ Աշխատանքը գնալով ավելի է գրավում Նեշին, իսկ այդ ընթացքում նա ամուսնանում է համալսարանում ուսանող Ալիսիա Լարդի հետ։ Ալիսիան ժամանակի ընթացքում նկատում է ամուսնու տարօրինակ պահվածքը, իսկ որոշ ժամանակ անց նրան հայտնում են, որ Նեշը տառապում է պարանոիկ շիզոֆրենիա կոչվող հիվանդությամբ։

Картинки по запросу Игры разума

9. «Սկիզբ»

Դոմինիկ Կոբը (Դի Կապրիո) արթնանում է լողափին, որտեղ նրան նկատում են զինված մարդիկ և բերում իրենց տիրոջ՝ ծերուկ-ճապոնացու մոտ։ Պահակախումբը ծերուկին ցույց է տալիս Կոբի իրերը՝ ատրճանակ և փոքրիկ մետաղյա հոլ՝ Կոբի տոտեմը։ Ծերուկը սկսում է պտտել հոլը։ Հաջորդ տեսարանում Կոբը իր գործընկերոջ՝ Արթուրի (Ջոզեֆ Գորդոն-Լեվիտ) հետ առաջարկում է գործարար Սաիտոին (Քեն Վատանաբե) իրենց ծառայությունները, որոնց շնորհիվ Սաիտոն երազներում կարող է պաշտպանվել մտքերի առևանգումից։ Իրականում Կոբի և Արթուրի նպատակը Սաիտոի գաղտնի ինֆորմացիան գողանալն է, նրանց հաջողվում է դա անել, սակայն անսպասելիորեն պարզվում է, որ Կոբի կինը՝ Մոլը (Մարիոն Կոտիյար) տեղեկացրել է Սաիտոին նրանց նպատակի մասին, իսկ Սաիտոն փոխել է իր ունեցած տվյալները։ Կոբբը մի ձեռքում բռնելով ինֆորմացիայի ծրարը ստիպված է տեսնել թե ինչպես են տանջում Արթուրին՝ կրակելով նրա ոտքին։ Կոբբին չի մնում այլ ընտրություն, բացի Արթուրի սպանությունից, որպեսզի նա արթնանա, սակայն դրանից երազը սկսվում է քանդվել։ Կոբբը Արթուրի հետ միասին արթնանում է Սաիտոի գաղտնի թաքստոցում։ Սաիտոն արթնանում է հենց այդտեղ, նրան սկսում են սպառնալ...

Картинки по запросу Начало

10. «Ուշադրության կենտրոնում»

Ֆիլմը պատմում է մի քննչական լրագրողի մասին, ով աշխատում էր The Boston Globe թերթում։ Հետո պարզվում է, որ կարդինալ Բերնարդ Լոուն գիտեր սեկսուալ ոտնձգությունների մասին, սակայն ոչ մի հասկանալու ազդանշան չի տվել ոչ մեկին։

 Картинки по запросу в центре внимание

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards