Yerevan, 12.February.2026,
00
:
00
BREAKING


Մտածելու երկար ժամանակ չունեի, կարելի է ասել՝ հենց հաջորդ օրը պետք է պատասխան տայի. Արփինե Իսրայելյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Արդեն հայտնի է, որ վերջերս մայրացած դերասանուհի Արփինե Իսրայելյանը համալրել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դոմինո» նախագծի դերասանական կազմը:

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է սիթքոմում ընդգրկվելու եւ աշխատանքի հետ համատեղ փոքրիկի խնամքը կազմակերպելու մասին:

«Սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսոր Հարություն Խալաֆյանի կողմից, ում հետ աշխատել էի «Ամնեզիա» հեռուստասերիալի շրջանակում: Երբ նա առաջարկեց նկարահանվել, որդիս 2.5 ամսական էլ չկար, մտածելու երկար ժամանակ էլ չունեի, կարելի է ասել՝ հենց հաջորդ օրը պետք է պատասխան տայի ու պատասխանս դրական եղավ ամուսնուս ու հարազատներիս ոգեշնչման արդյունքում: Իհարկե, հենց սկզբից պայմանավորվածություն ունեցանք, որ նկարահանումները երկրատեւ չեն լինի, որպեսզի որդուս երկար մենակ չթողնեմ»,- պատմեց դերասանուհին ու խոսեց իր կերպարի մասին.

«Անշուշտ, մինչ եթերն իրավունք չունեմ մանրամասներ հայտնել սյուժետային գծերի մասին, միայն կարող եմ ասել, որ մարմնավորում եմ Նորիկի հարազատ քրոջը, ով աշխատում է Նորիկի, Գարիկի եւ Միկայի համատեղ գրասենյակում: Հուսամ՝ հեռուստադիտողը կսիրի իմ հերոսուհուն՝ Նարեին»:

Հարցին, թե հեռուստադիտողին մշտապես դրամատիկ դերերով հայտնի դերասանուհու համար դժվար չէ՞ կատակերգական կերպար մարմնավորել, Արփինեն պատասխանեց.

«Իրականում ընկերներս ու ինձ ծանոթ մարդիկ գիտեն, որ կյանքով լեցուն, կատակասեր ու կենսուրախ մարդ եմ, ուստի կատակերգական դերով ներկայանալն ինձ դժար չէ: Իհարկե, շատ շնորհակալ եմ Հարություն Խալաֆյանից, ով իմ մեջ տեսավ ոչ միայն դրամատիկ, այլ նաեւ կատակերգական կերպարներ մարմնավորող դերասանուհու: Հուսամ, որ հեռուստադիտողը եւս ինձ կսիրի այս ժանրում»:

Անդրադառնալով երեք ամսական որդուն՝ փոքրիկ Դավիթին, Արփինեն պատմեց, որ տղան իսկ եւ իսկ հայրն է.

«Մեզ ճանաչողները որդուս շատ են նմանեցնում հայրիկին, ինքս էլ կարծում եմ, որ նա իսկապես իր հայրիկի փոքրիկ տեսակն է»,- նշեց Արփինեն ու ընդգծեց՝ կյանքը փոխվել է մայր դառնալուց հետո.

«Ինձ համար ոչ միայն կյանքն, այլեւ մոլորակն է ամբողջովին փոխվել տղայիս ծնունդից հետո: Հիմա սկսել եմ ավելի արժեւորել կյանքը, ունեցածս երջանկությունն ու ինձ տրված պարգեւը»,- նշեց նա:

Իսկ վերջում հետաքրքրվելով, թե ով է օգնում փոքրիկի խնամքի հարցում, հատկապես, երբ Արփինեն նկարահանումների է, դերասանուհին նկատեց.

«Ինչպես նշեցի՝ նկարահանումներս երկարատեւ չեն, շաբաթվա մեջ ընդամենը մի քանի օր է՝ մի քանի ժամով: Այնուամենայնիվ, այդ մի քանի ժամն էլ երկար է թվում, հատկապես սկզբում թե ինձ, թե տղայիս համար դժվար էր: Սարսափելի է, երբ գալիս եմ տուն, իսկ նա քնած է լինում, այդ ժամանակ ուզում եմ գրկել նրան, բայց ստիպված եմ լինում կարոտով սպասել, թե երբ է արթնանալու: Ինչ վերաբերվում է օգնողներին՝ մայրս ու սկեսուրս իմ օգնականներն են, բայց քանի որ նրանք եւս աշխատում են, հաճախ ինձ օգնության է հասնում ընկերուհուս մայրը: Այնպես որ, Դավիթի տատիկները մեզ մենակ չեն թողնում»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ucom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark