Ռաֆիկը հափշտակել էր ձեռքի պայուսակը
SOCIETYՕգոստոսի 12-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1949 թ. ծնված Միխայել Ո.-ին Անդրանիկի փողոցի 66/4 հասցեում գործող սրճարանի մոտ կողոպտել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 02.05-ին նշված վայրում անհայտ անձը բացահայտ հափշտակել էր Միխայել Ո.-ի ձեռքի պայուսակը, որի մեջ եղել էին փաստաթղթեր, բանալիներ եւ դրամապանակ, որում կար 100 դոլար եւ 156.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 23.40-ին, բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Ռաֆիկ Հ.-ն, ով խոստովանել է, որ կողոպուտը կատարել է ինքը:
Գողոնը մասամբ հայտնաբերված է:
Քննությունը շարունակվում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



