Հիասքանչ Քորթնի Քարդաշյանին նկատել են մարզադահլիճից դուրս գալու պահին
PHOTOՄինչ Փարիզը պատրաստվում է դիմավորել Քիմ Քարդաշյանին ու Քենդալ Ջեններին, որոնք Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանելու Նորաձևության շաբաթվա շրջանակում, ընտանիքի ավագ քույրը՝ Քորթնին մարզադահլիճում իր կազմվածքն է կատարելագործում:

37-ամյա հեռուստաաստղին տեսել են Կալաբասասում՝ մարզադահլիճից թիկնապահի հետ դուրս գալիս: Քորթնին փորձում էր H&M լեգգինս: Քիմի ավագ քրոջ ձեռքին Hermes Birkin պայուսակ է, իսկ կոշիկը՝ APL-ից է:



Դեռ հայտնի չէ, արդյոք նա կմիանա իր քույրերին Փարիզում, սակայն իրադարձությունների նման զարգացումը միանգամայն հնարավոր է, քանի որ վերջերս նա հայտնել էր, որ շահագրգռված է նորաձևության ոլորտում դիզայներական աշխատանքով (Քանյեի օրինակը վարակիչ է):


Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ X17Online
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



