5 ֆանտաստիկ վարժանք՝ առողջ և ակտիվ լինելու համար
PHOTOԱռավոտյան մարզանքը էներգիայով լիցքավորվելու լավագույն միջոցներից է։ Սակայն ոչ բոլորը ժամանակ ունեն լիարժեք մարզանք կատարելու համար։ Չնայած դրան՝ կան այնպիսի վարժանքներ, որոնք հնարավորություն են տալիս էներգիայով լիցքավորել մարմինը նաև կարճ մարզումների օգնությամբ։
- Սյուն և թելեր
Ինչի համար է սա. ձեռքերի և ուսերի հանգստանալու
Ինչպես կատարել. պատկերացրեք, թե Ձեր մարմինը սյուն է, իսկ ձեռքերը՝ թելեր։ Կանգնեք՝ ոտքերը բացելով ուսերի լայնությամբ, թուլացրեք ձեռքերը և պտտեք մարմինը՝ մարմնի զանգվածը տեղափոխելով մի ոտքից մյուսը։ Այսպես շարունակեք 1 րոպե շարունակ։
- Հերոն
Ինչի համար է սա. զարգացնում է հավասարակշռության զգացումը և բարելավում է արյան շրջանառությունը
Ինչպես կատարել. ընդունեք նկարում պատկերված դիրքը և ֆիքսվեք այդ դիրքում։ Այնուհետև փակեք աչքերը և մնացեք այս դիրքում 10 վայրկյան։ Հետո փոխեք ոտքը և նույնը կրկնեք մյուս ոտքի համար։ Վարժանքը պետք է կրկնել 3-ական անգամ՝ աջ և ձախ ոտքի վրա կանգնելով։
- Գլորում
Ինչի համար է սա. ամրացնում է մեջքի մկանները, ազատում սթրեսից և լարվածությունից
Ինչպես կատարել. նստեք հատակին, ոտքերը բերեք մարմնին մոտիկ և բռնեք ձեռքերով։ Մեջքը հնարավորինս կորացրեք, գլորվեք դեպի ետ և վերադարձեք սկզբնական դիրքին։ Այսպես արեք մեկ րոպե շարունակ։
- Մուրճ
Ինչի համար է սա. հանգստացնում է մեջքի վերին հատվածը
Ինչպես կատարել. ուղիղ պառկեք հատակին և ամուր գրկեք ինքներդ Ձեզ։ Հնարավորինս կորացրեք մեջքը և սկսեք զգուշորեն բարձրացնել մարմնի վերին հատվածը գետնից մի փոքր վերև և թողնել, որ այն վայր ընկնի։ Այս վարժանքը կրկնեք 12 անգամ։
- Ձգում
Ինչի համար է սա. այս վարժանքը հանգստացնում է մկանները և թարմության զգացում հաղորդում
Ինչպես կատարել. ուղիղ պառկեք հատակին և ձեռքերը պարզեք դեպի վերև։ Ապա իրար խաչեք ձեռքերը և ձգվեք այնքան, ինչքան կարող եք։ Այդ ընթացքում ոտքերը ուղիղ պահեք։ Այսպես արեք մոտ 1 րոպե շարունակ՝ կարճ դադարներով։