«Ժողովուրդ». Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 30 հազար 28 տոննա լոլիկ՝ ի տարբերություն անցած ողջ տարվա 1130 տոննայի
ECONOMICS
«Եվրասիական տնտեսական միության հրապարակած վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 30 հազար 28 տոննա լոլիկ։ Մասնավորապես, ապրիլին, մայիսին և հունիսին լոլիկի արտահանման ծավալները կազմել են ամսական մոտ յոթ հազար տոննա։ Սա այն դեպքում, երբ ողջ անցած տարվա ընթացքում Հայաստանից ընդամենը 1130 տոննա լոլիկ է արտահանվել։ Նկատենք, որ լոլիկի արտադրության նման մեծ ծավալները միայն կախարդական փայտիկի միջոցով կարող էին հայտնվել։ Ինչո՞ւ, որովհետև դրանք արդեն անհետացել են։ Բանն այն է, որ այս տարվա հուլիսին Հայաստանից ընդամենը 142 տոննա լոլիկ է արտահանվել Ռուսաստան։ Հիշեցնենք, որ հուլիսից ռուս-թուրքական հարաբերությունները կրկին սկսեցին ջերմանալ, և Ռուսաստանն իր շուկան կրկին բացեց թուրքական ապրանքների համար։
Բայց այս պայմաններում մի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվել, որ 723 տոննայի փոխարեն ՌՌ է արտահանվել ավելի քան 30 000 տոննա, մոտ 40 անգամ ավել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։