Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Ցուլերի համար իրադրությունը ներդաշնակ է, սակայն… Սեպտեմբերի 28-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերի մոտ առաջին պլանում կարող է հայտնվել առօրյան, առողջությունը, գործընկերների, ենթակաների, անձնակազմի հետ շփումը: Հագեցած օր է սպասվում աշխատավայրը փոխած Խոյերին: Կարող է խնդիր դառնալ ենթակարգությունը, փաստաթղթերում տիրող կարգը, շփումներում պարզությունը, սակայն արժե դրան ձգտել, այլապես դժվար կլինի լուծել ցանկացած` նույնիսկ չնչին խնդիր: Եթե օրակարգում առողջությունն է, արժե խուսափել անիրազեկ մասնագետներից:

Ցուլ

Ցուլերի համար իրադրությունը ներդաշնակ է, սակայն ստիպված կլինեն հաշվի առնել պարբերաբար ի հայտ եկող արգելքները, թյուրիմացությունը, խճճվածությունը: Արդյունքում օրը կարող է ամենաարդյունավետը չլինել ձեզ, ձեր երեխաների, աշակերտների, մերձավոր շրջապատի համար: Ամենասովորական գործերն ավելի վատ կստացվեն, եթե ցրվածություն դրսևորեք, անընդհատ կասկածեք, մտածեք միայն արդյունքի մասին, շեղվեք կասկածելի մանրուքներով:

Երկվորյակ

Օրը չի ավելացնի Երկվորյակների վստահությունը, կարող է ապակողմնորոշել: Կենցաղում կամ աշխատանքում տիրող մթնոլորտը կարող է մտքերում քաոս առաջացնել, դրդել վերադառնալ նախկին սովորություններին, վատ վարքագիծ դրսևորել: Արժե խուսափել արդեն ուսումնասիրված տհաճ թեմաների մեջ խորասուզումից: Անընդհատ աճող ոլորտներում արժե նախապատրաստական միջոցառումներ իրականացնել: Դա կօգնի չփչացնել դրական տրամադրվածությունը:

Խեցգետին

Խեցգետիններն այսօր հակված են հետաքրքրասիրության և կասկածների: Աճում է անստույգ տվյալներ ստանալու, անիրազեկ աղբյուրներին վստահելու, բամբասանքների զոհ դառնալու, ինչ-որ բան շփոթելու, ինչ-որ տեղ ուշանալու, մոլորվելու հավանականությունը: Անցանկալի է փաստաթղթեր ստորագրելը: Այնուամենայնիվ, նույնիսկ նման մթնոլորտում հնարավոր է առաջընթաց, եթե հստակ գիտակցեք տեղեկատվության հետ աշխատելու նպատակը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես տրամադրվել խնայողական ռեժիմի: Չափավոր և զգույշ լինելն այսօր օգտակար է ոչ միայն ծախսերում, վճարումներում, այլ տնտեսական հարցերում, այլև շփման մեջ արժե զսպված լինել, չբացահայտել գաղտնի ներդրումները, գործարքները, չհրապարակել անձնական տվյալները: Լավագույն պահը չէ ծանոթությունների, գովազդային միջոցառումների, անձնական և գործնական հարաբերությունների զարգացման համար:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լինել, որպեսզի լավ մեկնարկը չփչացնեն տհաճ վրիպումներով: Այսօր հեշտ է սխալվել հենց այն հարցում, որը ձեզ համար առավել ակտուալ է: Սխալի մղել կարող է վախը, վատ սովորությունը, սխալ գնահատականը, պատրանքը, անիրազեկությունը: Չարժե հույսը դնել ձեզ վրա, ցանկացած գործում չի խանգարի ինքնաքննադատականությունը: Օգտակար կլինի տարբեր կարծքիների և տարբերակների համեմատությունը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում դադար վերցնել: Չարժե ձեզանից պահանջել փայլուն հաղթանակներ, հատկապես, եթե լավագույն վիճակում չեք: Օրը չի տրամադրում արտաքին էֆեկտների, հակում է մեկուսի մտորումների, մանրակրկիտ ուսումնասիրությունների, կասկածների, վերստուգումների, գաղտնի շփման: Երթուղիներն այսօր ոլորուն են, հնարավոր են թյուրիմացություններ, ուշացումներ, կապի խափանումներ: Հնարավոր է պահանջվի փաստաթղթերի վերաձևակերպում:

Կարիճ

Կարիճների մոտ բարձր են հաջողության հնարավորությունները: Շատերի ուժեղ կողմը կդառնա ինտուիցիան, սակայն այն ոչ միշտ կաշխատի ինքնաբերաբար: Առանցքային հարցերին ճիշտ պատասխաններ գտնելու համար անհրաժեշտ կլինի նաև պարզ գլուխ, հոգեկան հավասարակշռություն, անձնական փորձի հաշվառում: Օրվա գլխավոր վտանգը վստահությունը կորցնելը, պարտվողական մտքերին տրվելը, ծանոթ հանգամանքներին ենթարկվելն է:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօր խորհուրդ է տրվում վերահսկել իրենց հայտարարությունները: Ցանկացած շփում կարող է առանցքային նշանակություն ունենալ: Հնարավոր է տեղի ունենա խորհրդակցություն, խորհրդատվություն, գործատուի կամ այլ նշանակալի մարդու հետ զրույց: Եթե վստահ չեք, կամ պարտադիր չէ արտահայտվել, ավելի լավ է լռել: Արժե խուսափել շփման մեջ նախաձեռնությունից: Ցանկալի է կարգի բերել փաստաթղթերը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրը երկիմաստ է, խոչընդոտները և խճճվածությունը կարող են իդեալական նախաձեռնությունը բերել զրոյական կետի: Փաստերը ճշգրտման կարիք ունեն: Ավելի լավ է հրաժարվել կարևոր անշրջելի քայլերից, ուղևորություններից, որպեսզի աշխատեք մանրուքների հետ: Կարող են հետաքրքիր արդյունք տալ կրկնակի խորհրդատվությունները, տեղեկատվական կամ գիտական որոնումները, տեքստերի և փաստաթղթերի հետ աշխատանքը:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում չափից դուրս վստահող լինել. պրագմատիզմն այսօր նախընտրելի է իդեալիզմից: Օրվա շատ իրադարձություններում անվտանգության գրավականը կլինի զգուշությունը, բծախնդրությունը, որոշ դեպքերում արդարացված է կասկածամտությունը, վերաապահովագրումը: Նպատակների քողարկումը, տեղեկատվության գաղտնագրումը կարող են ոչ թե քմահաճույք, այլ անհրաժեշտություն դառնալ:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում քննադատորեն ընդունել ցանկացած առաջարկություն, տեղեկատվություն, ծանոթություն, դիմում: Ստացվող տվյալներում, ինչպես նաև ուրիշների մտադրություններում կարող  է խարդավանք թաքնված լինել, որը կարող եք ժամանակին չնկատել: Անցանկալի է բանավոր և գրավոր համաձայնություններ կնքելը: Անձնական շփման մեջ չափազանց կարևոր է տեսնել թույլատրելիի և արգելվածի միջև սահմանը և ձգտել այն չխախտել:
 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards