Շերլիզ Թերոնը գիրացել է դերի համար
LIFEՇերլիզ Թերոնին վերջերս տեսել են բավականին գիրացած կազմվածքով: Դրա պատճառն ամենայն հավանականությամբ նրա՝ նոր ֆիլմի դերն է:
Դերասանուհին, ով իր օսկարակիր դերի համար 2004 թվականին գիրացել էր 14 կիլոգրամով, կարծես թե կրկին վերադարձել է, որպեսզի նկարահանվի Tully ֆիլմում:
Ինչպես տեսնում եք լուսանկարներում դերասանուհին մեծ քաշ է հավաքել: Շերլիզի նման գործին նվիրված դերասանուհու համար մի քանի կիլոգրամ գիրանալն ամենևին էլ խնդիր չէ: Նկարահանվող ֆիլմում դերասանուհին մարմնավորում է Մառլոյին, ով երեք երեխաների մայր է: Նա ունի նաև երեխաներին խնամող դայակ, ում իր եղբայր էր առաջարկել: Ի վերջո Մառլոն անչափ մտերմանում է երեխաների դայակի հետ, ում մարմնավորում է դերասան Մակքենզի Դեյվիսը:





Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
5
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



