Կոնֆետ Բաունտի
PHOTOԲաղադրիչներ
- շոկոլադ կաթնային - 200գր
- կոկոսի քերուկ - 3 բաժակ
- խտացրած կաթ - 1 բանկա
Պատրաստման եղանակ
- Կոկոսի քերուկը լավ խառնել խտացրած կաթի հետ:

- Այնուհետև վերցնել 1 գդալ ստացված խառնուրդից, դնել ափի մեջ և ուղղանկյուն ձև տալ նրան:

- Ստացված կոնֆետները շարել պերգամենտային թղթով պատված մեծ ափսեի կամ տապակի վրա: Տեղափոխել կոնֆետները տապակով սառցարան 20 րոպեով:

- Միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնել շոկոլադը:

- Ընկղմել շոկոլադի մեջ արդեն սառչած կոկոսի կոնֆետները:


- Շոկոլադապատ կոնֆետները կրկին դնել պերգամենտային թղթով պատված տապակի վրա և տեղափոխել սառցարան 1 ժամով:

Վերջ, Բաունտի կոնֆետը պատրաստ է զարմացնել ձեր հյուրերին: Չմոռանաք խոստովանել, որ այն գնված չէ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



