Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


«Նադեժդա Սարգսյանն ինչի՞ց է որոշել, որ ինքը ռեստորանային երգչից ավելի լավ է երգում». Սերգեյ Դանիելյան

LIFE

168.am-ը գրում է.

168.am-ի զրուցակիցն է դերասան Սերգեյ Դանիելյանը

 Պարոն Դանիելյան, ՀՀ մշակույթինախարարի փոփոխության մասովի՞նչկասեքի՞նչ ակնկալիքներ ունեք նորնախարարիցև հիննախարարիգործունեության մեջ ի՞նչթերություններ եք տեսել։

– Ես ոչ մի ակնկալիք չունեմ։ Ընդհանրապես, որ դերերով փոխվում են, ոչ մի բան առանձնապես չի փոխվում, որովհետև սիստեմը պետք է փոխել, ոչ թե մարդկանց. դա է խնդիրը։ Իսկ Ամիրյան Արմենին գիտեմ՝ որպես շատ նորմալ, կիրթ մարդ։ Բայց քիչ կիրթ մարդ կա՞, որ չի կարողանում աշխատել։ Հասմիկ Պողոսյանի մասին ոչ մի վատ բան չեմ ասի, որովհետև նա արդեն նախարար չէ։ Էնքա՜ն եմ ասել նախարար եղած ժամանակ։

 Մշակույթի գործիչները վերջերս բոյկոտեցին Հանրային հեռուստաընկերության՝ Առաջին ալիքի «Ամենակարող երգիչ» նորնախագիծը,Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ նախագծի վերաբերյալ։

– Ես Facebook-ում առաջինն եմ գրել դրա մասին, որովհետև ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ որ ալիքն ինչն է անում, որովհետև բոլորը կոմերցիոն ալիքներ են։ Հանրային՝ Առաջին ալիքը սնվում է մեր հարկերով. ես աշխատում եմ՝ իրենք ուտում են։ Թող բարի լինեն՝ իմ տված աշխատավարձը նվիրեն մշակութային ու դաստիարակչական գործերին, ոչ թե փող աշխատեն ամեն գնով, ու հիմա էլ՝ ազգը փչացնելով։ Առանց այն էլ՝ ռաբիս, տգետ հասարկություն է, մենք էլ իրենց նախիրային, ստոր զգացմունքներին տեղ ենք տալիս. ինչի՞ համար։ Ինչի՞ համար անել վատը, եթե կարելի է անել լավը։ Մանավանդ, որ կոմերցիոն ալիք չէ, չի մտածում փող աշխատելու մասին, որովհետև պետությունն իրեն այդ փողը տալիս է։ Եթե նույն հաղորդաշարը լիներ ուրիշ հեռուստաալիքով՝ ես ձայն չէի հանի. կմտածեի՝ մարդիկ չեն կարողանում փող աշխատել՝ աշխատում են։

 Կարծիքներ կան նաևոր դա զանգվածային մշակույթ էհանրություննունիդրա պահանջը։

– Դուք երիտասարդ եք, երևի չեք հիշի, բայց կար մի երգչուհի՝ Զեյնաբ Խանլարովա անունով, որը Բաքվի ժողովրդական  երգչուհիներից էր։ Երբ գալիս էր Երևան, ամբողջ Հանրապետական ստադիոնի (ներկայիս Վազգեն Սարգսյանի անվան մարզահամերգային համալիրը, այն ժամանակ «Հրազդան» ստադիոնը չկար) 25 հազար հոգանոց դահլիճը լեփ-լեցուն էր, ու այդ թուրքական կլկլոցը լսում էին։ Երևանում ամեն օր ժամը 6-ին միացնում էին Բաքվի ռադիոն, ու բնակչության 80%-ը լսում էր այդ սարսափելի թուրքական կլկլոցը։ Այս ժողովուրդը խեղաթյուրված է, իր գենետիկ կոդի մեջ կեղտոտել են ժամանակին։ Հիմա արժե՞ այդ կղկղանքը, այդ աղբը հանել վերև։

Գաղթական ենք, Թուրքիայի հետ ժամանակին հարաբերվել ենք շատ կոպիտ ձևով, մեր տատիկներին բռնաբարել են, և այլն… հիմա այն մարդը, որը լսում է թուրքական ռաբիսը, ու իրեն դուր է գալիս, ուրեմն իր տատիկին էլ է դուր եկել, որ իրեն արել են այդ բանը։ Իմ տատիկին դուր չի եկել, հասկանո՞ւմ եք, դրա համար ես դրան դեմ եմ, ու էլի մարդիկ կան, որ դեմ են… Եկեք հասկանանք՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, ոչ թե՝ զանգվածայի՞ն է, թե՞ ոչ։ Ուզո՞ւմ եք՝ ես վաղը հեռուստատեսությամբ ցույց տամ պոռնոգրաֆիա, և կպարզվի, որ բնակչության 90%-ը մեծ հաճույքով կնայի դա։ Բայց արդյոք արժե՞ դա ցույց տալ։ Կան առանձին վեբ-կայքեր, մտեք՝ ի՜նչ ուզում եք՝ արեք, արա՛…

Բայց եթե դա պետական դաշտն է, եթե պետական մակարդակով է այդ ամենը, ուրեմն ես ՀՀ քաղաքացի չեմ, ես ամաչում եմ, որ այս պետության մեջ եմ ապրում։ Ասում են՝ զանգվածները դա են ուզում. զանգվածները ք… են ուտում, ինձ չի հետաքրքրում։ Ցանկացած ժողովրդի մեջ զանգվածը ստոր մի մասսա է, ուտող-արտաթորող մի մասսա։ Այդ զանգվածում կա մի փոքր մաս, որը մտածում է տվյալ զանգվածի մասին։ Այդ պուճուր մասը պետք է ասի՝ ինչ լինի պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաալիքով, այլ ոչ թե զանգվածները։ Իսկ այս երկիրը գեղցիների ձեռքում է (գյուղացիների հետ չշփոթեք), դրա համար իրենք իրենց գեղցի ճաշակը հիմա փաթաթում են իմ վզին։ Եկեք Զեյնաբ Խանլարովա էլ լսենք. 20 տարի առաջ լսում էինք, հիմա չե՞ն լսի։ Մե՛ծ հաճույքով կլսեն։

– Այսինքն՝ հեռուստաալիքները կարո՞ղ են ժողովրդին ճաշակ թելադրել։

– Իհա՛րկե կարող են։ Եկեք մի պահ մոռանանք, որ ես «Շանթ» հեռուստաընկերությունում եմ աշխատում. երբևէ տեսե՞լ եք, որ «Շանթով» ռաբիս երաժշտություն հնչի։ Չեք տեսել։ Իսկ ո՞վ է ասում, որ հիմա «Շանթի» ռեյտինգը Հ1-ի ռեյտինգից ցածր է։ Ուրեմն՝ որո՞նք են այդ զանգվածները։ Եկեք մտածենք՝ ո՞ր զանգվածը զարգացնենք. այն զանգվածը, որի մեջ թուրքի արյո՞ւն է, թե՞ այս զանգվածը, որն ավելի մաքուր է։ Ուզո՞ւմ եք՝ ցանկացած ժողովրդի մեջ այնպիսի աղբ գցեմ ու սկսեմ դա զարգացնել։ Ինչո՞ւ ենք մեզ մոտ զարգացնում ամենավատը։ Ինչո՞ւ չենք վերցնում այն, ինչ իսկապես մերն է, այն, որ Եվրոպային ավելի մոտ է, որ ցիվիլիզացված է ավելի։

– «Ամենակարող երգիչ» նախագծի վերաբերյալ այդ հաղորդաշարի ժյուրիի անդամ, երգչուհի Նադեժդա Սարգսյանն ասել էր՝ նախագիծը նպատակունինպաստելուոր ռեստորաններում էլ երգեն գրագետ երգիչներ, ևկատարվենգրագետ երգերոր նույնիսկ ռեստորանային երաժշտությունըմաքրվի: Ի՞նչ կասեք այս մասին։

– Հիմարությո՛ւն է։ Չեմ ընդունում այդ ասածը։ Հերիք է այս մարդկանց ինչ-որ բան սովորեցնեք, ընդհանրապես պետք չէ իրար սովորեցնել։ Ռաբիսները ոնց ուզում են՝ թող երգեն, բայց թող երգեն ռեստորանում։ Նադեժդա Սարգսյանն ինչի՞ց է որոշել, որ ինքը ռեստորանային երգչից ավելի լավ է երգում։ Ցանկացած ռեստորանային երգիչ էլ մի հատ ֆալշ չի երգում, նա ամեն օր կենդանի երգում է։ Այլ հարց է՝ սիրո՞ւմ ես այդ երաժշտությունը, թե՞ ոչ։ Թող ռեստորանային երգիչը երգի ռեստորանում, ինչո՞ւ պետք է երգի Հանրային հեռուստաընկերության՝ Առաջին ալիքով։ Թող մասնավոր որևէ ալիքին փող տա ու երգի։ Ինչո՞ւ պետք է իմ վճարած հարկերից աշխատավարձ ստանան, ու ես լսեմ այդ աղբը։ Դասական երաժշտությունն այսօր միայն թաղումներին է հնչում, իսկ Հանրային հեռուստատեսությունը պետք է դա պրոպագանդի։ Հանրային հեռուստաընկերությունը պետք է ունենա ժողովրդական, դասական երգերի նախագծեր, և այլն։

Ոչ մի ուրիշ ալիքի իրավունք չունեք ասել՝ դաստիարակչակա՞ն է, թե՞ ոչ, սերիալները լա՞վ են, թե՞ վատ են. դա ոչ մեկի շան գործը չէ։ Այդ մարդիկ իրենց հացն են վաստակում՝ իրենց «հետույքով», իսկ Հանրային հեռուստաընկերությունն իր հացը վաստակում է մեր «հետույքով»։

– Պարոն Դանիելյան, ՀՀ կրթության և գիտությաննախարարությանպաշտոնական կայքէջում հրապարակված «ԱՊՀն իմհայրենիքն է»միջազգային մրցույթի անցկացման մասին հայտարարությանվերաբերյալ։Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ է նշանակում։

– Դա նշանակում է, որ երեխային չպետք է պետական դպրոց ընդունել։ Երեխաներին պետք է ընդունել մասնավոր դպրոցներ։ Ուզում են՝ ԱՊՀ անեն, ուզում են ՊՊՀ անեն, ինչ ուզում են՝ անեն… Թող բոլոր երեխաները սովորեն մասնավոր դպրոցներում, այս հանրապետության հետ ընդհանրապես կապ չունենան։ Ճիշտ է, մի քիչ թանկ է, բայց ելքը դա է։ Մենք ամեն ինչին փող տալիս ենք, բացի ուսումից։ Նույն  այդ ուռոդ դպրոցներում ամսական 50 հազար դրամ հավաքում են, հետո էլ Վերջին զանգին անասունի պես գոռում են «Տա-սի Բ՜»… Եթե ուզում եք, որ ձեր երեխան այդպես ուռոդ չլինի, տվեք որևէ մասնավոր դպրոց, ու նման անասուն շարադրություն էլ երեխան չգրի։

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards