Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ երրորդ տուրի լավագույն խաղացող
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության երրորդ տուրի լավագույն խաղացող:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում, 26-ամյա կիսապաշտպանը ստացել է ձայների 46 տոկոսը: Երկրորդ տեղում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Լյուկ Կաստայնյոսը՝ 25 տոկոս: Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը՝ 10 տոկոս:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի երրորդ տուրում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 3:1 հաշվով առավելության է հասել Բեռլինի «Հերտայի» նկատմամբ, Հենրիխ Մխիթարյանը կատարել է գոլային փոխանցում:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



