«Ժողովուրդ». Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի
POLITICS«Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո արդեն մի քանի օր Է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ևս առաջիկայում հրաժարական Է ներկայացնելու։ «ժողովուրդ»–ը Արտաշատի քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանից փորձեց պարզել, թե Արգամ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը որքանով են իրատեսական։ Ի պատասխան մեր հարցին՝ նա ասաց. «Ո՛չ, սխալ տեղեկություններ են։ Մեր քաղաքապետը նորմալ աշխատում Է, ընդհանրապես չկա նման բան։ Անգամ նման մտադրություն չունի։ Խնդրում եմ, որ այդպիսի տեղեկություններ չտարածեն»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



