Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թոփ 7 պատճառներ, որոնցից ելնելով ԱՄՆ –ի Դեսպանատունը կարող է մերժել Ձեր վիզայի հայտը

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Պատրաստվում եք վիզայի հայտ ներկայացնել ԱՄՆ-ի դեսպանատուն, բայց վախենում եք, որ Ձեզ կմերժե՞ն։ Պետք չէ անհանգստանալ, քանի որ BlogNews-ը Ձեզ համար հավաքել է վիզայի հայտի մերժման ամենատարածված 7 պատճառները։ Կարդացեք և ոչ մի դեպքում թույլ մի՛ տվեք նույն սխալները։

Երբ Ձեր հայտը մերժվել է

Իրականում կան հազարավոր պատճառներ, որոնցից ելնելով՝ դեսպանատունը կարող է մերժել վիզայի Ձեր հայտը։ Իսկ մերժելուց հետո Ձեզ ոչ ոք չի ասի, թե ինչ պատճառով է Ձեր հայտը մերժվել։ Բայց եթե նույնիսկ Ձեզ մերժել են, դա չի նշանակում, որ դուք այլևս երբեք չեք կարող գնալ ԱՄՆ։ Դուք մշտապես կարող եք ևս մեկ անգամ դիմել՝ առավել լավ պատրաստելով Ձեր հայտը, սակայն ավելի լավ է միանգամից պատրաստված գնալ, քան թե մերժվել և փորձել լուծել այդ խնդիրը։ Այդ իսկ պատճառով Ձեզ ենք ներկայացնում վիզայի հայտի մերժման ամենատարածված պատճառները։

1. Սահմանափակ կապեր հայրենիքի հետ

Դեսպանատան աշխատակցի պարտականությունների մեջ է մտնում Ձեր և Ձեր հայրենիքի միջև եղած կապերը բացահայտելը, այն է՝ իմանալ արդյոք հայրենի երկրում Դուք ունեցվածք, աշխատանք և հարազատներ ունեք, թե ոչ։ Այս պատճառը հատկապես ազդեցիկ է երիտասարդների համար, ովքեր չունեն երեխաներ, անշարժ գույք, բարձր վարձատրվող աշխատանք և այլն։

2. Քիչ ճամփորդություններ արտերկիր

Վիզայի հայտի մերժումը կարող է կապված լինել վիզային պատմության սակավության կամ ընդհանրապես բացակայության պատճառով։ Բացի այդ՝ ուշադրություն է դարձվում նաև այն երկրների ցանկին, որոնք Դուք այցելել եք։ Նախապատվություն է տրվում Եվրոպական երկրներին, քանի որ քչերն են ցանկանում արտագաղթել Եգիպտոս, Թուրքիա կամ Վրաստան։ Կարևոր է նաև մեկնման և ժամանման գրաֆիկները չխախտելը և վիզայով նախատեսված ժամանակից երկար չմնալը արտերկրում։

3. Կասկածելի հրավեր

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ մարդիկ ցանկանում են ամուսնանալ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող մարդու հետ, որպեսզի իրենք նույնպես միանգամից քաղաքացի դառնան։ Այդ իսկ պատճառով, եթե Դուք մեկնում եք հանդիպելու Ձեր երկրորդ կեսին, դեսպանատան աշխատակիցը կարող է դա կասկածելի համարել։ Բացի այդ՝ կասկածելի են աղքատիկ անգլերենով գրված կամ սև ցուցակում գտնվող նոտարի կողմից հաստատված հրավերները։

4. Ոչ համոզիչ պատճառաբանում այցելության նպատակի վերաբերյալ և հուզվածություն

Երբ հարցազրույցի ժամանակ Ձեզ հարցնում են այցելության նպատակի մասին, ցանկալի է, որ Դուք պատասխանեք վստահ և ստույգ։ Եթե Ձեր նպատակը զբոսաշրջությունն է, ապա պատմեք, թե ինչ քաղաքներ եք ցանկանում այցելել, ինչ տեսարժան վայրեր եք ցանկանում տեսնել, ներկայացրեք ինչ-որ միջոցառումների՝ նախապես գնված տոմսեր և նախապես ծրագրված երթուղի։ Նյարդային վիճակը նույնպես կարող է մերժման պատճառ լինել, այդ իսկ պատճառով Ձեզ մաքսիմալ հանգիստ և հավասարակշռված պահեք։

5. Ծննդաբերություն ԱՄՆ-ում

Եթե Դուք արդեն ծննդաբարել եք ԱՄՆ-ում և այդ ծախսերը չեք հոգացել, ապա Ձեզ միանշանակ կմերժեն։ Կասկածելի է նաև այն, որ Դուք հղի եք հայտը տալու ժամանակ, սակայն թաքցնում եք այցի իրական նպատակը։ ԱՄՆ-ն դեմ չէ, որ Դուք այնտեղ երեխա ունենաք, սակայն պարտադիր է հոգալ բոլոր ծախսերը և չթաքցնել այցելության նպատակը։

6. Ֆինանսական միջոցների սակավություն

Եթե Դուք մեկնում եք ԱՄՆ բուժվելու նպատակով, ապա պետք է անպայման ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ Դուք կարող եք վճարել այդ բուժման համար։ Նույնը պետք է անել նաև ուսանողների համար։ Եթե Դուք մեկնում եք սովորելու, ապա պետք է փաստերով ապացուցեք, որ կարող եք վճարել Ձեր ուսման վարձը։ Իսկ ընդհանրապես, ցածր եկամուտները կասկածի տեղիք կտան, և դեսպանատունը կմտածի, որ Դուք գնում եք անլեգալ աշխատելու և Ձեր ֆինանսական վիճակը բարելավելու համար կամ ավելի վատ՝ ևս մեկ ծախս դառնաք այնտեղի բարեխիղճ հարկատուների համար։

7. Զանազան խախտումներ

Եթե նախկինում այցելել եք ԱՄՆ և ինչ-որ օրենքներ եք խախտել, ապա մեծ է հավանականություն, որ Ձեր վիզայի հայտը կմերժեն։ Այդ իսկ պատճառով պետք է լավ ծանոթանալ օրենքներին մինչ ԱՄՆ մեկնելը։ Եթե Դուք վիզայով նախատեսված ժամանակից  0.5-1 տարի ավել եք մնացել ԱՄՆ-ում, ապա Ձեզ չեն թողնի վիզայի հայտ ներկայացնել 3 տարի շարունակ, իսկ եթե ավել մնալու ժամկետը գերազանցում է 1 տարին, ապա Դուք չեք կարողանա վիզա ստանալ 10 տարի շարունակ։ Այդ իսկ պատճառով լավ մտածեք ԱՄՆ-ում օրենք խախտելուց առաջ։

Խուսափեք այս սխալներից, և մեծ է հավանականությունը, որ վիզայի համար Ձեր հաջորդ հայտը դրական արդյունքեր կունենա, և Դուք վերջապես կկարողանաք մեկնել ԱՄՆ։

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community