Թուրքիան Սոմալիում հիմնել է առաջին արտերկրյա ռազմաբազան
INTERNATIONAL NEWSԹուրքիան Սոմալիում հիմնել է առաջին արտերկրա ռազմաբազան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական NTV լրատվամիջոցը:
Ռազմաբազան աշխատանքները կսկսի մոտակա ժամանակներս: Այնտեղ ծառայության կանցնեն շուրջ 200 թուրք զինծառայողներ, ովքեր կկրթեն Սոմալիի 10 հազար 500 զինվորների: Բացի այդ, ռազմաբազայի անվտանգությունն ապահովելու նպատակով Թուրքիայից հատուկ զինվորներ կուղարկվեն:
Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ Սոմալիից հետո պաշտոնական Անկարան պատրաստվում է ռազմաբազա բացել նաև Կատարում: Այս մասին Թուրքիան 2014 թվականին հատուկ համաձայնագիր է ստորագրել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



