Արմինա Ասրյանը` էկրանային դադարի ու «Դոմինո» սիթքոմում նկարահանվելու մասին
PHOTOԼife.panorama.am-ը գրում է.
Տարիներ առաջ «Հրեշտակների դպորց» սերիալից հայտնի դարձած դերասանուհի Արմինա Ասրյանը, ով հեռուստադիտողին ծանոթ է նաեւ «Քաղաքում» հեռուստասերիալից, շատ շուտով կրկին եթերում կլինի: Նրան կտեսնենք սիրված սիթքոմի՝ «Դոմինո»-ի շրջանակներում.
«Առաջարկը ստացել եմ շատ անսպասելի, հենց ռեժիսորի՝ Հարություն Խալաֆյանի կողմից: Այդ ժամանակ երկրում չէի, գալուն պես հանդիպել, խոսել ենք և համաձայնվել եմ. այսպիսի երկար դադարից հետո ցանկանում էի հաճելի ու պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատել ու բարեբախտաբար հենց նման առաջարկ էլ ստացա»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին ու խոսեց վերջին տարիների դադարի մասին.
«Դադարն, իրոք, շատ մեծ էր, այս ընթացքում եղել են մի քանի փոքրիկ առաջարկներ, բայց մերժել եմ: Շատ-շատ էի կարոտել նկարահանումները, իմ աշխատանքը, ինձ հիմա զգում եմ ինչպես ձուկը ջրում»,- նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



