Հալեպում հրթիռակոծություններից երկու հիվանդանոցներ են վնասվել
INTERNATIONAL NEWSՀալեպի արևելքում գտնվող M10 hիվանդանոցը ենթարկվել է ավիահարվածների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով DW-ն, Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհրդի տեղեկացմամբ, հարձակման արդյունքում մահացել է մեկ մարդ, շենքն էականորեն վնասվել է:
Հիվանդանոցը փակվել էր սեպտեմբերի 28-ի հրթիռակոծությունից հետո, նույն օրը վնասվել էր նաև քաղաքի M1 հիվանդանոցը: Երկու բժշկական հաստատություններն էլ լրջորեն վնասվել էին, մնացել առանց ջրի: Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհուրդը կարծում է, որ հիվանդանոցները հատուկ թիրախավորվել են: M10 հիվանդանոցի տնօրեն Աբու Ռաջաբի խոսքով` հրթիռակոծության հետևանքով զոհվել են երկու հիվանդներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հիվանդանոցների թիրախավորումներն անվանել է «ռազմական հանցագործություններ»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



