Երեւանում ինքնասպան եղած 30-ամյա աղջկան լոգարանում մայրն է կախված հայտնաբերել. մանրամասներ
SOCIETYԵրեւանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ինքնասպանություն գործած 30-ամյա Անի Սարգսյանին լոգարանում կախված վիճակում մայրն է հայտնաբերել: NEWS.am-ի հետ զրույցում հարեւանները պատմեցին, որ ինքնասպանություն գործելու պահին աղջիկը տանը մենակ չի եղել, նրա եղբայրը տան հյուրասենյակում է եղել, իսկ մայրը մի քանի րոպեով դուրս է եկել տնից ու շուտ վերադարձել:
Հարեւանները պատմեցին, որ Անին մասնագիտությամբ դեղագործ է եղել՝ կրթված եւ համեստ աղջիկ, նա երկար ժամանակ մի տղայի հետ է ընկերություն արել, որը մի քանի ամիս առաջ նույնպես ինքնասպանություն է գործել:
Երեւանի Արշակունյաց պողոտայի 51-շենքի բնակարանում Անին բնակվել է իր երկու եղբայների եւ ծնողների հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում հայտնաբերվել է 30-ամյա կնոջ դի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



