Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Շնորհակալ եմ ընկերներիս՝ նման էմոցիաներ ու երջանկության արցունքներ ինձ տալու համար. Լիա Զախարյանը 24 տարեկան է

LIFE

 Life.panorama.am-ը գրում է.

Այսօր դերասանուհի Լիա Զախարյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում, տոնում է իր 24-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում երիտասարդ դերասանուհին պատմել է ծննդյան անակնկալների մասին, ինչպես նաեւ կիսվել է տարիքային առանձնահատկությունների հետ կապված իր մտորումներով:

«Տոնական օրս սկսել է դեռ կեսգիշերին, երբ մեր տանը խորամանկ կերպով ինձ ուղարկեցին խանութ, իսկ ճանապարհին մի մեքենա կանգնեց, որի միջից բարձր հնչում էր տարեդարձի երգը, նույն պահին մեր այգու «բիսետկայից» ընկերներս սկսեցին տոնական տորթով, փուչիկներով ու հրավառությամբ շնորհավորել ինձ: Դրանից հետո եղավ իմ երկրորդ անակնկալը, երբ ընկերներս հայտնեցին, որ բոլորով գնում ենք մեր մյուս ընկերուհու՝ դերասանուհի Թամարի Գեւորգյանի աշխատավայր՝ «Stand up» ակումբ՝ տոնական գիշերը շարունակելու համար: Հավատացեք՝ նման ծնունդն իմ կյանքում չէի ունեցել, շնորհակալ եմ ընկերներիս՝ նման էմոցիաներ ու երջանկության արցունքներ ինձ տալու համար»,- մեզ հետ զրույցում նշեց օրվա հերոսուհին ու խոսեց ամենաթանկ նվերի մասին.

«Նվերների նյութական արժեքը ամենաանրժեք բանն է, ինձ համար թանկ էր հենց մայրիկիս, ընկերներիս վերաբերմունքը, այն որ դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով իմ մտերիմ ընկերուհիներից է, երեկ բարձր ջերմությամբ եկել էր հատուկ ինձ անակնկալ մատուցելու, ինձ համար շատ մեծ բան էր՝ ամենաթանկ նվերը մարդկային վերաբերմունքն է, որից ժպտում ես»,- հավելեց դերասանուհին:

Ի դեպ՝ Լիա Զախարյանի այսօրվա անակնկալները շարունակվում են.

«Այսօր ինձ հայտնեցին, որ նկարահանման եմ, ինչից կրկնակի ուրախություն ապրեցի, քանի որ գիտեի՝ այստեղ եւս ինձ անակնկալ է սպասվում: Նկարահանման հրապարակում եւս գործընկերներս ջանք չէին խնայել ինձ անակնկալ մատուցելու համար՝ մեծ շոկոլադե տորթ, շոմպայն ու բարձր տրամադրություն»,- նշեց Լիան՝ ավելացնելով, որ երեկոյան մյուս ընկերների հետ քաղաքից դուրս կգնա ու կնշի տարեդարձը:

Ժպտադեմ դերասանուհին ինքն իրեն մաղթում է անձնական երջանկություն.

«Ինքս ինձ ամենակարեւորը անձնական երջանկություն եմ մաղթում, որովհետեւ իմ երջանկությամբ երջանկանում է մայրս, իսկ նրա երջանկությունն ու ինձնով հպարտանալն ինձ համար ամենակարեւորն է»,- ասաց նա:

Իր 24 տարիներից Լիան գոհ է, ոչինչ չէր ջնջի, չէր ավելացնի, ավելին՝ հետ նայելով անգամ զարմանում է.

«Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, ինչ-որ տեղ զարմանում եմ, թե ինչպես եմ հասցրել այդքան բան անել, ինչպես եմ տեղավորել այդ ամենը 24 տարիների մեջ:  Ոչնչի համար չեմ զղջում, միայն մի բան կուզեի, որ ավելի շատ մասնագիտոթյուններ ունենայի, բայց դրա համար էլ չեմ անհանգստանում, քանի որ կյանքը դեռ առջեւում է, դեռ շատ բան կարող եմ»- ընդգծեց դերասանուհին ու հավելեց, որ այսօր իր 24-ից միայն մի բան է ուզում.

«Այսօր մի քանի տորթեր եմ ունեցել, բայց պահել եմ միեւնույն նպատակը. Հիմա այդ նպատակիս մասին չեմ բարձրաձայնի, միայն կասեմ, որ այն դրսի հետ է կապված ու եթե կարողացա հասնել դրան, ինքս ինձ կասեմ` «Ապրես Լիա, դու ուժեղ աղջիկ ես, որովհետեւ դու քեզ համար անհնարին նպատակ դնելով՝ արեցիր դա»»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards