Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Օրվա աստղագուշակ. հոկտեմբերի 2

LIFE

Խոյ

Խոյերի ուշադրության կենտրոնում գործընկերային հարաբերություններն են կամ շրջակա ընդհանուր միջավայրը: Վարքագծի ընտրության հարցում տիպված կլինեք կողմնորոշվել այն համայնքի կանոններով, որում ցանկանում եք ներգրավվել: Վեճի դեպքում օրը թույլ է տալիս փափկացնել տարաձայնությունների սրությունը՝ ժամանակավոր փոխզիջում գտնելով կամ դադար վերցնելով: Դիվանագիտական առաքելության հաջողությունը կախված կլինի որքան ուրիշների մտադրություններից, նույնքան էլ նրանց առաջարկներին ձեր արձագանքից:

Ցուլ

Հետաքրքիր իրադարձությունների մեջ Ցուլերին խորհուրդ է տրվում չմոռանալ նաև առօրյայի մասին: Գործերի սովորական ընքացքի մեջ հնարավոր են մանր փոփոխություններ: Ձեզ կարող է հասնել նորությունների հերթական ալիքն աշխատավայրից կամ ընկերներից: Փոքրիկ անակնկալներ կարող է մատուցել համակարգիչը, սարքավորումները: Այսօրվա համար ավելի լավ է կարևոր միջոցառումներ չծրագրել, քանզի իրադարձությունները վերահսկելը բարդ կլինի:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում օրը հատկացնել հանգստին: Հաճելի օր կլինի, եթե վստահեք ինտուիցիային և հանգամանքներին: Չարժե խորանալ կենցաղի, առօրյայի մեջ, ավելի լավ է իրադրությունը փոխել ավելի հաճելիի, ինչը թարմ տպավորություններ է խոստանում: Եթե նախօրեին սթրես եք տարել, այսօր կհաջողվի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, ավելի շատ ներդաշնակություն մտցնել նշանակալի հարաբերություններում:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը կարող է ամենահանգիստը չլինել, սակայն տպավորությունները հիմնականում դրական կլինեն: Շատ բան կախված կլինի փոփոխությունների և առաջընթացի նկատմամբ ձեր տրամադրվածությունից, ամեն նոր բանին անկեղծ ուրախանալու ունակությունից: Ուշադրությունն ավելի լավ է կենտրոնացնել անձնական տարածության և մտերիմ հարաբերությունների վրա: Հյուրերին արժե ընդունել սեփական տանը:

Առյուծ

Առյուծներին օրը կօգնի պահպանել լավատեսական տրամադրվածությունը, տեսնել տեղի ունեցող փոփոխությունների դրական կողմերը: Շուրջը քիչ կլինեն նյարդայնացնող, սադրող գործոնները: Կարելի է արհամարհել որոշ շաբլոններ և կանոններ, ձեզ ավելի շատ ազատություն թույլ տալ: Չարժե հատուկ փոխել ծրագրերը, սակայն իմաստ էլ չունի դիմադրել արկածներին, եթե դրանք առաջարկում են հենց հանգամանքները: Արժե շփվել համախոհների հետ:

Կույս

Կույսերին կարող են նոր տպավորություններ պարգևել գնումները: Այսօր արժե նախապատվությունը տալ տան համար կարևոր գնումներին, նվերներին և հատուկ դեպքերի համար աքսեսուարներին: Ոմանց համար կարող է հետաքրքրություն ներակայացնել անշարժ գույքի մեջ ներդրումների, ընտանեկան, անձնական կամ գործընկերային բյուջեի վերակազմակերպման թեման: Եթե պատրաստվում եք ամուսնանալ, խորհուրդ է տրվում ամուսնական պայմանագիր կնքել:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում խուսափել արտաքինի, կենցաղի, սնման հետ կապված չափից դուրս համարձակ փորձարկումներից: Արձագանքելով կողմնակի առաջարկություններին՝ արժե ելնել ընթացիկ ինքնազգացողությունից և տրամադրությունից: Սակայն արժե խուսափել քմահաճությունից, եթե ինչ-որ բան չի համաձայնեցվում ձեր ցանկությունների հետ: Շատ հնարավոր է, որ շրջապատի արձագանքը ձեր քմահաճույքներին նույնպես անսովոր լինի:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում մոռանալ հետաքրքրությունների հավասարակշռության և փոխզիջման կախարդական ուժի մասին: Լավագույն պահը չէ արտաքին ակտիվության համար, չարժե պարտադրել ձեր եզրակացությունները, իրադարձությունների նախաձեռնող հանդիսանալ: Որպեսզի շփումը ներդաշնակ ստացվի, կարևոր է հաշվի առնել ուրիշների ճաշակները: Հնարավոր է ուժգին ֆինանսական և հոգեբանական կախվածություն գործընկերոջից:

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ օրը դրական տպավորություններ կթողնի: Եթե իրադրությունը թույլ է տալիս, ավելի լավ է այն անցկացնել ոչ թե միայնության մեջ, այլ ընկերների կամ այն մարդկանց հետ, ովքեր ձեզ ինչ-որ բանով մոտ են: Հարմար պահ է տոնի, խնջույքի, կոլեկտիվ միջոցառման շարունակության համար: Հնարավոր է անսպասելի հաջողություն, հաճելի համանկում, հերթական ցանկության իրականացում, ապագա հաջողությունների համար հողի նախապատրաստում:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում օրվա իրադարձությունները որպես փորձարկում դիտարկել: Դա մասնավորապես վերաբերում է գեղագիտական լուծումներին, օրինակ՝ հագուստի, դիզայնի կամ տան ընտրությանը: Այսօրվա բացահայտումների մի մասը հետագայում կարող է պետք գալ, բայց ինչ-որ բան էլ ստիպված կլինեք մերժել: Գործողությունները, որոնցից ցանկանում եք հարյուր տոկոսանոց երաշխավորված արդյունք ստանալ, ավելի լավ է հետաձգել:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը ներդաշնակ է, հատկապես, եթե համատեղ հետաքրքրությունները գերակշռում են անհատականների վրա: Կասկածների համար պատճառների բացակայության շնորհիվ անձնական հարաբերություններն ավելի հաճելի կդառնան, իսկ գործնականները՝ ավելի թափանցիկ: Չարժե հրաժարվել հրավերներից և վախենալ ձեր կողմից նախաձեռնություն ցուցաբերելուց: Այսօր նաև հոգեբանական և բարոյական լավ ինքնազգացողության օր է:

Ձկներ

Ձկներին այսօր խորհուրդ չի տրվում որևէ լուրջ բան ձեռնարկել, այդ թվում՝ փոխհարաբերությունների ոլորտում: Նույնիսկ եթե ամեն ինչ գերազանց է դասավորվում, աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ ավելորդ նախաձեռնություն դրսևորելուց: Արժե մտապահել այսօրվա առանձին անակնկալները և տարօրինակությունները. հնարավոր է, որ դրանք պատահական չեն և ակնարկում են ապագայի ավելի պարզ և հստակ իրադարձությունների մասին:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards