Ամենահեշտ ու արագ պատրաստվող թխվածքը
PHOTOԷԿԼԵՐ
100 գր. կարագը մեկ բաժակ ջրի մեջ դնել կրակին, մինչև հալվի, ավելացնել 1բաժակ ալյուր և կրակի վրա խառնել, որ դառնա միասեռ զանգված, ու խմորը փայլ ստանա մի քիչ։

Հանել կրակից, թողնել մի քիչ սառի և հերթով ավելացնել 5-6 ձու, մինչև որ դառնա էն պնդության, որ գդալով դնեք լիստի վրա՝ ձև ընդունի, շատ չփռվի։
Լիստը նախօրոք յուղել և թեթև ալյուր ցանել։ Եփել տաք ջեռոցում 35-40 րոպե մինչև վարդագույն դառնալը։

Կրեմը ես անում եմ ամենասովորական եփովի կրեմ, սովորաբար էկլերի կրեմը ձու էլ են անում, բայց ես չեմ անում։
Անում եմ. մեկ բաժակ կաթ, մեկ բաժակ շաքարավազ, 2 ճաշի գդալ ալյուր, վերջում վանիլ։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
5
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



