Հունգարիայում միգրանտների հարցով հանրաքվե է անցկացվում
INTERNATIONAL NEWSՀունգարիայում հանրաքվե է մեկնարկել. երկրի բնակիչները պետք է քվեարկությամբ որոշեն՝ ինչպես վարվել Եվրամիության անդամ պետություններում միգրանտների տեղաբաշխման պարտադիր քվոտաների հարցով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
ԵՄ ղեկավարության ծրագրի համաձայն՝ կառույցի անդամ պետությունները պետք է 160 հազար մարդու ապաստան տրամադրեն: Եթե ծրագիրն իրականացվի, Հունգարիան պարտավորված կլինի 1294 միգրանտի ընդունել:
Քվեարկությունից առաջ անցկացված սոցհարցումների մասնակիցների մեծ մասը դեմ է արտահայտվել ծրագրին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, մասնակցությունը պետք է գերազանցի 50%-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



