Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խմբեր է ուղարկել Գյումրի եւ Վանաձոր
SOCIETYՀայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 2-ին ընթացող քվեարկության կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում արձանագրվող խախտումներին արձագանքելու նպատակով Պաշտպանի աշխատակազմն աշխատում է լիարժեք ռեժիմով:
ՀՀ ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ հերթապահ աշխատանքային խմբեր են գործուղվել Գյումրի եւ Վանաձոր:
Ուսումնասիրվում են թեժ գծի հեռախոսահամարի եւ լրատվամիջոցների միջոցով ստացած հաղորդումներում քվեարկության ընթացքին առնչվող տեղեկությունները: Դրանց մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



