Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ պահել և ինչպես տարածք խնայել պայուսակում

PHOTO

FashionYan.com-ը գրում է.

Երջանկությունը պայուսակի մեջ է՝ բառի ամենաուղիղ իմաստով Միայն մենք՝ աղջիկներս, գիտենք, թե ինչ է նշանակում պայուսակի անծայրածիր անկյուններում փնտրել հեռախոսը կամ հայելին՝ ունենալով բազում բաց թողնված զանգեր ու չթարմացված շրթներկ Այո, ինչեր ասես, որ չկան կանացի պայուսակում՝ «տուն է, պետք կգա» սկզբունքով: Սակայն հաճախ նույնիսկ այդ սկզբունքը չի օգնում, որպեսզի պայուսակը լցնենք ամենաանհրաժեշտ իրերով. միշտ ինչ-որ մի բան մոռանում ենք, երբեմն՝ տեղ չենք կարողանում ազատել պայուսակում եւ այլն:

Այսօր FashionYan.com-ում ես կներկայացնեմ այն իրերի ցանկը, որոնք պարտադիր պետք է ունենալ պայուսակում, ինչպես նաև՝ մի քանի հնարք, թե ինչպես խնայել պայուսակի տարածքը:

Սկսենք կոսմետիկայից: Խորհուրդ չեմ տա ամբողջ կոսմետիկան պահել պայուսակում, այլ միայն դիմափոշին, շրթներկը և աչքի մատիտը: Սրանք օրվա ընթացքում առավել հակված են կորցնելու իրենց նախնական տեսքը: Բայց եթե պայուսակը շատ փոքր է, ապա մի խորհուրդ: Շրթներկ գնելիս հիմնականի հետ գնիր նաև փորձնականը՝ պրոբնիկը, որը չափերով առավել փոքր է: Պահիր այն հատուկ առիթներին փոքր պայուսակում տեղավորելու համար: Ինչ վերաբերվում է աչքի մատիտին, ապա երբ այն օգտագործելուց հետո չափերով փոքրանում է, մի շտապիր դեն նետել, ոչ էլ շարունակիր օգտագործել: Գնիր նորը, իսկ հինը թող պայուսակում:

11

Պայուսակում անպայման հայելի ունեցիր: Կարելի է օգտագործել նաև երկուսը մեկում տարբերակը: Օրինակ՝ շատ դիմափոշիներ իրենց հետ հայելի ունեն ամրակցված, բայց նույնիսկ եթե դիմափոշի չես օգտագործում, ապա կարող ես գնել ձեռքի փոքրիկ հայելի:

Եղանակը հաճախ անկանխատեսելի է լինում, ուստի պայուսակում ունեցիր նաև փոքրիկ սանր՝ քամու անցանկալի հետևանքները վերացնելու համար: Ի դեպ, այս դեպքում էլ կարելի է տեղ խնայել, եթե գնես հայելի, որի մի կողմում սանր է:

25

Իսկ հիմա անցնեմ հիգիենայի պարագաներին: Որքան էլ փոքր լինի պայուսակը, հատկապես ամռանը քեզ օդի և ջրի պես անհրաժեշտ են գրպանի թաց և չոր անձեռոցիկները, ամենօրյա միջադիր, ինչպես նաև քրտնարտադրության դեմ սփրեյ: Այս վերջինի դեպքում նույնպես կարելի է տեղ խնայել պայուսակում՝ գնելով դրա փոքր տարբերակը:

127

Ինչ վերաբերվում է օծանելիքին, ապա կարիք չկա մեծ տուփով օծանելիքն ամեն օր տանել-բերել պայուսակում: Նախ, որակյալ օծանելիքի բույրն ամբողջ օրվա ընթացքում չի կորչում, իսկ հատուկ առիթների մասնակցելիս կարելի է պայուսակում պահել օծանելիքի պրոբնիկը: Բայց եթե չունես այն ձեռքի տակ, հոգ չէ. պարզապես պետք է ցանկացած փոքր տարայի մեջ լցնել սիրելի օծանելիքն ու վերցնել քեզ հետ:

29147639

Ես խորհուրդ կտամ պայուսակի մի անկյունում պահել նաև թել ու ասեղ, հատկապես՝ կարևոր միջոցառումների ժամանակ: Դառը փորձից ելնելով եմ ասում

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community