Դրեզդենում ոստիկանական երեք ավտոմեքենա են այրել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Դրեզդեն քաղաքում երեք ոստիկանական ավտոմեքենա են այրել:Lenta-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Քյոնիգսբրուկե փողոցում գտնվող հյուրանոցի մոտակայքում:
Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, վնասը մի քանի տասնյակ հազար եվրո է գնահատվում: Կասկածյալը ձերբակալված է, նրա անունը չի հրապարակվում:
Տեղական ոստիկանության ներկայացուցիչները դեպքը կապում են Գերմանական միասնության օրվա տոնակատարության հետ: Տոնական միջոցառումների ընթացքում քաղաքում անվտանգության միջոցառումները խստացվել են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



