Մալագայում սրճարանում գազի արտահոսքի հետեւանքով պայթյունի արդյունքում 90 տուժած կա
INTERNATIONAL NEWSԻսպանական Մալագա քաղաքում սրճարաններից մեկում գազի արտահոսքի հետեւանքով պայթյունի արդյունքում 90 մարդ է տուժել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
Փրկարարական ծառայության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ 50 տուժածի հիվանդանոց են տեղափոխել, մյուսներն ինքնուրույն են դիմել բուժօգնության: 5 տուժածի վիճակը ծանր է:
Պայթյունի մասին հաղորդումը ստացվել է շաբաթ, ժամը 19:00-ի սահմաններում: Այդ պահին սրճարանն ու հարակից տարածքները բազմամարդ են եղել, քանի որ քաղաքում տեղական տոն են նշել: Մալագայի իշխանությունները հայտարարել են հետաքննություն սկսելու մասին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



