10 մթերք, որ օգնում են օրգանիզմից դուրս բերել նիկոտինը
LIFEՔիմիական միացությունները, որոնց մեղքով այդքան դժվար է ծխելը թողնելը, կոչվում են նիկոտին: Ինչպես և մյուս բուսական ալկալոիդները, այն պատկանում է այն նյութերի թվին, որոնք ուժեղ կախվածություն են առաջացնում: Գրում է Past.am- ը:

Նիկոտինը, հանդիսանալով հզոր խթանիչ, կարող է խախտել նյարդային հյուսվածքների ու մկանային բջիջների նորմալ աշխատանքը, ինչը կարող է առաջացնել հաճախացող սրտխփություն, զարկերակային ճնշման բարձրացում:
Չնայած բժիշկների արգելքներին՝ բազմաթիվ մարդիկ այդպես էլ չեն կարողանում կամ չեն ցանկանում թողնել ծխելը: Սակայն եթե անգամ դուք ծխում եք, կարելի օրգանիզմից դուրս բերել նիկոտինը՝ օգտագործելով որոշակի սննդամթերք:
Բրոկոլի

Բրոկոլին պարունակում է В5 ու С վիտամինի մեծ քանակություն, В խմբի վիտամիններ: Բրոկոլի օգտագործելով՝ վերականգնվում է վիտամին С-ի մակարդակը, այն թույլ է տալիս նորմալ կերպով ապահովել նյութափոխանակությունը, ինչպես նաև ձեր թոքերը կպաշտպանի տոքսինների ազդեցությունից NRF2 սպիտակուցի օգնությամբ, որը կարգավորում է բնական հակաօքսիդանտների մակարդակը:
Նարինջ

Նիկոտինը նվազեցնում է վիտամին С-ի պարունակությունը: Նարինջը շատ հարուստ է այս վիտամինով: Այս մրգի օգտագործումը վերականգնում է վիտամին С-ի մակարդակը, ինչը օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը՝ կապված ծխելու ցանկության հետ:
Սպանախ

Այն հարուստ է ֆոլաթթվով, որը հայտնի է որպես վիտամին В9, այն կարողանում է նիկոտինը դուրս բերել օրգանիզմից:
Կոճապղպեղ

Այն կօգնի ազատվել բազմաթիվ անցանկալի ախտանշաններից, որ հարուցում է ծխելը: Լիարժեք ազդեցության համար այն կիրառեք հում վիճակում: Այն կարող է թեթևացնել ծխելու ցանկությունը, նպաստել նիհարելու տեմպին ու նվազեցնել ձեր արյան մեջ տոքսինների մակարդակը: Կոճապղպեղը կօգնի թողնել ծխելը:
Լոռամրգի

Թթուն, որը պարունակվում է լոռամրգիի մեջ, կօգն նիկոտինը հանել արյան միջից արագ, քան դա սովորաբար տեղի է ունենում:
Լիմոն

Լիմոնը հարուստ է կիտրոնաթթվով ու վիտամին С-ով: Ահա ևս մեկ հզոր զենք նիկոտինային կախվածության դեմ պայքարում: Ձեր իմունային համակարգը ունի աջակցության կարիք ու լիմոնն այն ցուցաբերում է:
Գազար

Վիտամին А-ի ու С-ի պակասը ծխելու բազմաթիվ հետևանքներից են, իսկ այդ վիտամինների պակասը հանգեցնում է նյարդային բջիջների վնասման, արյան շրջանառության խախտման: Գազարը կօգնի վերականգնել վիտամին А-ի, С-ի ու К-ի մակարդակը ու ուժեղացնել օրգանիզմի բնական պաշտպանությունը:
Նուռ

Ծխելը հարուցում է սրտխփոց, արյան ճնշման բարձացում ու հարուցում է թթվածնային քաղց: Նուռը կօգնի ոչ միայն հաղթահարել այս ախտանշաննեչը, այլև արագացնել էրիթրոցիտների արտադրությունը ձեր օրգանիզմում:
Հացահատիկ

Ծխելը հարվածում է ձեր անոթային համակարգին, այդ իսկ պատճառով էլ պետք է օգտագործեք հացահատիկ, որը հարուստ է վիտամին Е-ով:
Այն կօգնի բարձրացնել ձեր անոթների էլաստիկությունը, նվազեցնել սրտային հիվանդությունները հասուն տարիքում:
Կալե կաղամբ

Այն կօգնի օրգանիզմին հաղթահարել երկարատև ծխելու հետևանքները:



