Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Այսօր Արմեն Ջիգարխանյանի 81-ամյակն է. սրտակեր դերասանի կյանքի կանայք

LIFE

Wnews.am-ը գրում է.

Խարիզմատիկ, հաջողակ ու սիրված. Խորհրդային շրջանի ամենատաղանդավոր դերասաններից մեկը համարվող Արմեն Ջիգարխանյանի կյանքում կանանց պակաս չի զգացվել։ Ո՞վ չի երազում իր կողքին նման հատկանիշներով տղամարդու տեսնել։ Երազանքը երազանք, իսկ իրականությունն այն է, որ բազում կանայք մինչեւ օրս էլ Ջիգարխանյանին իդեալական տղամարդու խորհրդանիշ են համարում։ Ջիգարխանյանն էլ, գտնում է, որ սերը տարիք չի հարցնում եւ անգամ 81 տարեկանում սիրավեպ է սկսել 37-ամյա կնոջ հետ։

1

Wnews.am-ը ներկայացնում է հայ սրտակեր դերասանի կյանքի կանանց։

Ինչպես միլիոնավոր մարդկանց, այնպես էլ Արմեն Ջիգարխանյանի կյանքը միշտ չէ հարթ եղել։ Նրա առաջին կինը Երեւանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ալլա Վանովսկայան էր: Ջիգարխանյանն իսկապես մեծ կիրք էր տածում առաջին կնոջ հանդեպ։

2

1964 թ. ծնվեց նրանց դուստր Ելենան, ում անունը կնքեցին Ջիգարխանյանի մոր պատվին։ Ալլա Վանովսկայան Ջիգարխանյանին խելագարի պես խանդում էր։ Կասկածի տակ էին ընկնում նրան ծանոթ բոլոր կանայք։ Վանովսկայայի խանդը խորացավ հոգեկան հիվանդության ֆոնին, իսկ դերասանը վախենում էր իրենց դստեր համար։ Մի օր նա պարզապես վերցրեց երեխային եւ կնոջից ընդմիշտ հեռացավ։ Կինն ինքնասպան եղավ։3

Երկար տարիներ Ջիգարխանյանը գաղտնի էր պահում իր առաջին ամուսնության մասին ճշմարտությունը։ 1987 թ. դերասանի կյանքում եւս մեկ դժբախտություն պատահեց. ավտոմեքենայում խեղդամահ եղավ նրա 23-ամյա դուստրը։4

Արմեն Ջիգարխանյանի երկրորդ կինը Տատյանա Վլասովան էր, ում հետ նա ամուսնացավ առաջին կնոջից բաժանվելուց անմիջապես հետո։

Ջիգարխանյանը խոստովանում է, որ իրենց ամուսնությունն այնքան անսպասելի եւ արագ է ստացվել, որ չեն հասցրել անգամ ամուսնության մատանի գնել, ուստի Արմենը կնոջ մատին դրել է իր տատիկից ժառանգած ամուսնական մատանին։ Ամուսնության սկզբնական շրջանում, չունենալով իրենց տունը, Արմեն Ջիգարխանյանն ու Տատյանան տեղավորվել էին թատրոնի նկուղում: Նրանք իրենց հարսանիքին կանչեցին միայն 2 վկայի: Բոլորը կարծում էին, որ այս ամուսնությունը երկար չի տևի, սակայն սխալվում էին։

5 6

1999 թ. Արմեն Բորիսովիչը ԱՄՆ-ի գրին քարտ է ստանում եւ կնոջ հետ տարվա մեջ մի քանի ամիս անցկացնում Միացյալ Նահանգներում, որտեղ ունի յոթ սենյականոց առանձնատուն, որը նվեր է երկրպագուներից մեկից։

Տատյանան առաջին ամուսնությունից որդի ուներ՝ Ստյոպան, ով մեծացել է Ջիգարխանյանի դստեր՝ Լենայի հետ։ Ջիգարխանյանը որդեգրել է Ստյոպային եւ մեծացրել հարազատ որդու պես։7

Որոշ ժամանակ անց դերասանի կինը բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, որտեղ Դալլասի համալսարանում ռուսերեն էր դասավանդում, իսկ Արմեն Ջիգարխանյանի կյանքը մեծ մասամբ ընթանում էր Ռուսաստանում։

Ամուսնությունը տեւեց 40 տարի, որից 6 տարին զույգը գրեթե չէր շփվում։

2009 թ., երբ Արմեն Ջիգարխանյանը ստացավ երկորդ միկրոինսուլտը, նրա կողքին հայտնվեց Վիտալինա անունով մի կին, ով նախկին դաշնակահարուհի էր: Վիտալինան Մոսկվայի դրամատիկական թատրոնի երաժշտական բաժնի պատասխանատուն էր: Ջիգարխանյանի կողքին նրա հայտնվելը սկանդալ առաջացրեց թատրոնում, բոլորը մեղադրում էին նրան Արմեն Բորիսովիչի վրա ունեցած վատ ազդեցության համար: Ոմանք անգամ հեռացան թատրոնից՝ պահանջելով Տատյանայի վերադարձը:

Նախորդ տարի, երբ լրացավ Արմեն Ջիգարխանյանի 80-ամյակը, նա վերջնականապես բաժանվեց ԱՄՆ-ում գտնվող Տատյանայից եւ կյանքի նոր փուլ մտավ 36-ամյա Վիտալինա Ցիմբալկուկ-Ռոմանովսկայի հետ։

2603107 09.04.2015 Актер, художественный руководитель Московского драматического театра под руководством А. Джигарханяна Армен Джигарханян с супругой на выставке "Бескомпромиссная жажда красоты" художника Никаса Сафронова в Москве. Екатерина Чеснокова/РИА Новости

Ջիգարխանյանի երիտասարդ սերը խոստովանում է, որ Արմենը դեռ մանկուց իր կուռքն է եղել։ «Ես նրան սիրահարվեցի, երբ 16 տարեկան էի։ Ամեն ինչ սկսեց նամակից։ Ես պարզապես Արմեն Բորիսիչին նամակ գրեցի, որը նրան փոխանցեցին եւ նա կարդաց։ Երեւի դերասանին նամակն այնքան անկեղծ թվաց, որ նա համաձայնեց հանդիպել ինձ։ Մենք միասին թեյեցինք, շփվեցինք, նա ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Այդ ժամանակ ես իհարկե չէի մտածում, որ մենք միասին կլինենք։ Ավելի ուշ, 2000-ականների սկզբին մենք սկսեցինք հանդիպել։ Սկզբում տեսնվում էինք Կիեւում։

Երբ Հունաստան էի մեկնել, Ջիգարխանյանի հարցազրույցի շնորհիվ տեղյակ էի, որ նրա ամենասիրած կերպարը Սոկրատն է, ուստի այնտեղից Արմենի համար Սոկրատի արձանը գնեցի։ Երբ Մոսկվա եկա, հանդիպեցի նրան եւ նվիրեցի արձանը։Երբ Արմենը հիվանդ էր, ամեն օր նրա մոտ հիվանդանոց էի գնում։ Այդտեղից էլ սկսվեց մեր մտերմությունը»,- պատմում է Ջիգարխանյանի երիտասարդ սիրուհին։

Նրա խոսքով, իրեն շատ կանայք են նախաձնում եւ նա հասկանում է բոլոր այդ կանանց։

«Ինձ չի կաշկանդում Արմեն Ջիգարխանյանի տարիքը։ Ինչ տարբերություն, թե նա քանի տարեկան է նա, չէ՞ որ նա Ջիգարխանյանն է։ Ինձ թվում է Արմեն Բորիսիչը երեւույթ է, տղամարդ՝ առանց տարիքի։ Նա ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես, լավ ֆորմայի մեջ է»,- ասում է Վիտալինան։8

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards