Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի նոր ղեկավար Արմեն Գևորգյանին
POLITICSAysor.am-ը գրում է.
ՀՀ նախագահի աշխատակազմին այսօր, հոկտեմբերի 3-ի առավոտյան ներկայացվել է նոր ղեկավար Արմեն Գևորգյանը:
Ա.Գևորգյանին ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ այդ Ա.Գևորգյանը զբաղեցնում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Aysor.am-ի տեղեկություններով, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կզբաղեցնի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ կնշանակվի Մովսես Հակոբյանը, իսկ Յուրի Խաչատուրովըկզբաղեցնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



