«Բանանց» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի
SPORT«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարության կողմից ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջինս զբաղեցնում էր «Բանանց-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
40-ամյա մասնագետը իր հարուստ ֆուտբոլային կարիերան ավարտել է «Բանանց»-ի կազմում՝ երևանյան ակումբի կազմում հանդես գալով 2009-2011 թվականներին:
Արթուր Ոսկանյանը գլխավորում էր «Բանանց-2»-ը, որն ընթացիկ առաջնությունում 100-տոկոսանոց արդյունք է ցույց տալիս՝ Առաջին խմբի յոթ խաղերում տանելով յոթ հաղթանակ:
Նա նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



