Թուրքիայի մի շարք քաղաքներում փախստականներն ավելի շատ են, քան տեղացիները. Դավութօղլու
INTERNATIONAL NEWSՍիրիացի փախստականների թիվը Թուրքիայի սահմանամերձ քաղաքներում գերազանցել է տեղի բնակչության թվին, հայտարարել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
«Մեր դռները միշտ բաց են փախստականների համար։ Այսօր Թուրքիայում է գտնվում մոտ 1.7 մլն փախստական Սիրիայից և մոտ 200.000-ը՝ Իրաքից։ Որոշ սահմանամերձ քաղաքներում փախստականների թիվն արդեն գերազանցել է տեղի բնակչության թվին, օրինակ՝ Քիլիսում այսօր բնակչության 54%-ը սիրիացիներ են»,- ասել է Դավութօղլուն։
Նա նշել է, որ չնայած նման իրավիճակին՝ Թուրքիայում չկան բողոքի զանգվածային ցույցեր ընդդեմ փախստականների, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես հպարտ եմ, որ այնպիսի երկրի վարչապետն եմ, որն ընդունում է փախստականներին»,- ասել է Դավութօղլուն։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



