Լավրովը եւ Քերին հանդիպում են անցկացնում Նյու Յորքում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Նյու Յորքում երկկողմ հանդիպում են անցկացնում Սիրիայի աջակցման միջազգային խմբի նիստից առաջ:
Բանակցությունները մամուլի համար փակ դռների հետեւում ընթանում Է Lotte New York Palace հյուրանոցում:
Ամերիկյան կողմը նշում Է, որ Լավրովը եւ Քերին ուշադրությունը կկենտրոնացնեն Սիրիայում հրադադարի պահպանման հարցի, ինչպես նաեւ Սիրիայի Հալեպի նահանգում հումանիտար ավտոշարասյան գնդակոծման վրա:
ԱՄՆ-ի պատվիրակության ներկայացուցիչն արձանագրել Է, որ Լավրովը եւ Քերին վերջին շաբաթվա ընթացքում սերտ կապ են պահպանել Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: «Այդ շփումները կշարունակվեն նաեւ հաջորդ օրերին»,-հավաստիացրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



